«Այդ ի՞նչ քաղաքական ակտիվություն եմ ես ցուցաբերել, անգամ այս ասուլիսը նման ակտիվություն չեմ համարում». Սերժ Սարգսյան

«Մենք պայմանավորվեցինք, որ հանձնաժողովի աշխատանքներին այսօր մենք գնահատական չենք տալու: Ուղղակի, քանի որ Ձեր հարցի մեջ կար ենթահարց կամ հաստատում առ այն, որ ես քաղաքական մեծ ակտիվություն եմ ցուցաբերում, ապա ես դրա հետ համաձայն չեմ: Էդ ի՞նչ ակտիվություն եմ ես ցուցաբերել, որ դուք էլ այդպես բարյացակամորեն դա նկատել եք: Ես այսօրվա ասուլիսը ևս չեմ համարում քաղաքական ակտիվություն, որովհետև Ապրիլյան քառօրյան թեև շատ սերտ շաղկապված է քաղաքականության հետ, բայց այսօր մենք խոսում ենք բուն մարտական գործողություններից, դրա պատճառներից ու հետևանքներից»,- այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով LiveNews-ի այն հարցին, թե՞ կարող է արդյոք ՀՀԿ և անձամբ իր ակտիվությունն ազդել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցի բովանդակության վրա, կարո՞ղ է արդյոք զեկույցը քաղաքականացվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31