«Ես համբերատար սպասում եմ, թե երբ կլինի զեկույցը, և ինչ հանգամանքներ արծարծված կլինեն այդ զեկույցում». Սերժ Սարգսյան

«5-րդ ալիք» հ/ը հնչեցրած հարցը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ապրիլյան պատերազմին նվիրված ասուլիսի ընթացքում վերաբերում էր նրան, թե արդյո՞ք վերջինս հույս ունի, որ Տավուշյան դեպքերից հետո ԱԺ քննիչ հանձնաժողովը ձեռնպահ կմնա իր զեկույցը ներկայացնել և հարցը թողնել մինչև 2050թ.:

«Ես չեմ ասել, որ հանձնաժողովը մինչև 2050թ.չհրապարակի զեկույց: Եկեք այսպես անենք: Բոլորդ հանձնաժողովի զեկույցից հետո հնարավորություն կունենաք տալ ցանկացած հարց: Հիմա ճիշտ չի լինի, որ մենք կանխակալ կարծիք հայտնենք դրա վերաբերյալ: Մյուս կողմից էլ՝ այդ պարագայում այս ասուլիսը կարող է դիտարկվել՝ որպես ճնշում այդ հանձնաժողովի և նրա անդամների վրա: Ես այդպիսի նպատակ չունեմ: Ես համբերատար սպասում եմ, թե երբ կլինի զեկույցը, և ինչ հանգամանքներ արծարծված կլինեն այդ զեկույցում: Այդ ժամանակ, խնդրեմ, ես մեծ հաճույքով կպատասխանեմ այդ հարցին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս