«Ժողովուրդը ոչ մի տեղ չի գնում, սպասում ենք կառավարության վերջնական դիրքորոշմանը»

«Իրավաբանի կողմից ավելի շատ մանրամասնորեն ներկայացվեցին բոլոր իրավական պատճառաբանություններն ու հիմքերը, որով Եղեգնուտի նախկին մարզպետը չի կարող ընդհանրապես ոչ մի րոպե պաշտոնավարել: Այո, որպես համայնքապետի պաշտոնում՝ ոչ մի րոպե: Նրա կատարած բոլոր գործողությունները ոչ իրավական են»,- կառավարությունում վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասաց «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը, որն  աջակցում է Եղեգնուտ համայնքի բնակիչներին:

Նրա խոսքով՝ այժմ սպասում են երկրորդ փուլին, երբ Տարածքային կառավարման նախարարության հետ կառավարության իրավաբանական վարչությունը ներքին խորհրդակցություն կանցկացնի, որից հետո մոտավորապես 1.5-2 ժամվա ընթացքում, ըստ նրա, կունենա վերջնական պատասխան:

«Մենք պատրաստվում ենք էստեղ սպասել: Էստեղ կստանանք պատասխանը ու էստեղից կշարժվենք դեպի Եղեգնուտ… Մենք սպասում ենք 1.5-2 ժամ, ժողովուրդը ոչ մի տեղ չի գնում, մենք սպասում ենք կառավարության վերջնական դիրքորոշմանը: Իրավաբանական վարչություններն իրար մեջ կորոշեն: Եթե հարկ լինի՝ մեր իրավաբանը նորից վերև կբարձրանա, կհրավիրեն, և վերջնական հանգուցալուծում կլինի, գյուղը կհանդարտվի: Էսօր գոնե արդեն մենք համոզված ենք, որ գյուղը կհանդարտվի, կխախանդվի, կգնա իրա ամենօրյա աշխատանքին ու ապրելաձևին»,- ասաց Այսեր Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել մարզպետարան՝ գյուղացիների ճնշման տակ: Նա համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 1991 թվականից: Այնուհետև, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ՝ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել էր նախ՝ Վարչական, ապա՝ Վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։

Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տևած դատաքննությունից հետո անվավեր է ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ Ռազմիկ Մկրտչյանին «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:

Ավագանին, որպես խնդրի լուծում՝ առաջարկում էր տեղական հանրաքվե անցկացնել այս հարցով, սակայն օգոստոսի 11-ին դիմումը մերժեց ընտրատարածքային հանձնաժողովը, իսկ օգոստոսի 20–ին՝ նաև ԿԸՀ–ն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս