«Այս իշխանությունն էֆեկտիվության առումով բացարձակ ձգտում է 0-ի, ասֆալտից բացի, ոչինչ չի անում». Կարեն Քոչարյան

Ներկա իշխանությունն անընդմեջ խոսում է քաղաքացիների կյանքի որակի բարելավման, «նոր Հայաստանում նոր պայմաններով» ապրելու մասին, բայց մարդկանց տարբեր խմբեր չեն դադարում փակել ճանապարհներ, կառավարության, Ազգային ժողովի, գերատեսչությունների շենքերի բակում բողոքի ակցիաներ իրականացնել՝ այդ կերպ փորձելով բարձրացնել իրենց բողոքի ձայնը: Այդ ակցիաների մի մասն էլ հաճախ մնում է անպատասխան:

«Եթե դա երկար անպատասխան մնա, Նիկոլ Փաշինյանը կունենա այն, ինչ ինքը տեսել է իր կողմից կազմակերպված, արդեն իր դեմ կլինի, որովհետև այս պոռթկումը ոչ թե նրա համար էր, որ Նիկոլ Փաշինյանին սիրում էին, ուշքները գնում էր, այլ նրա համար, որ նախկին իշխանություններից, Հանրապետական կուսակցությունից արձագանքներ չէր լինում տարիներ շարունակ: Դա ինչ-որ մի օր պոռթկաց ու դարձավ այն, ինչը մենք տեսանք 2018 թվականին»,- պատասխանելով մեր հարցին, թե բողոքի  ակցիաներն ինչպե՞ս կարող են ազդել իշխանության գործելաոճի վրա, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ այժմ պոռթկումը՝ տարբեր հանգամանքներից ելնելով, կարող է լինել շատ ավելի շուտ, քան կարող է ենթադրել ներկա իշխանությունը։

«Նախ, որովհետև, ինչպես ժողովուրդն էր ասում 2018 թվականին՝ «արդեն ձևը գիտենք», և երկրորդ՝ քանի որ այս իշխանությունն էֆեկտիվության առումով ձգտում է բացարձակ 0-ի, ասֆալտից բացի, ոչինչ չի անում, էֆեկտիվության բացակայության պարագայում, երբ դու չես կարողանում որևիցե մեկի աչքը մտցնել այն, ինչը մարդը չի ասի՝ «սուտ ես ասում», որովհետև իր կաշվի վրա չի զգում դա, ու երբ քեզ ասում են, որ «դու լավ ես ապրում», ու դու քո կաշվի վրա չես զգում, որ դու լավ ես ապրում, դու ավելի ես դրանից ջղայնանում, դու ավելի ես դրանից բարկանում, որովհետև դու հասկանում ես, որ քեզ փորձում են հիմարի տեղ դնել… այ սրանից կարող են պոռթկումներ լինել շատ խիստ։ Այդ վիճակագրական սխալ թվերը կրակել ու ասել, որ՝ «դուք լավ եք ապրում», դա լավ բանի չի բերելու»,- հավելեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս