«Ես ընդհանրապես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը». ԲԴԽ անդամը՝ դատավորի առևանգման մասին

«Ինձ երեկվա տեղի ունեցածից ոչ մի նոր ինֆորմացիա հայտնի չէ, դրա համար չեմ կարող օգտակար լինել»,- ընտրատեղամասի մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ դատավոր Մանվել Շահվերդյանին երեկ առևանգել ու պահում էին ԱԱԾ-ում, որ վերջինս չկայացնի բժիշկ Արմեն Չարչյանի ձերբակալության ոչ իրավաչափության հարցով որոշումը:

Վերջինս նշեց, որ այս պահի դրությամբ տեղյակ չէ՝ ԲԴԽ-ում գործընթաց նախաձեռնվելո՞ւ է, թե՞ չէ:

«Եթե ինչ-ինչ բան է եղել, ամեն ինչ պետք է ընթանա օրենքի շրջանակում, և երբ որ նույն այդ օրենսդրական շրջանակներում ԲԴԽ-ն ասելիք կամ անելիք կունենա, կասի»,- ասաց Վիգեն Քոչարյանը:

Հարցին, թե այս պահի դրությամբ չունի՞ ասելիք ԲԴԽ-ն, Վիգեն Քոչարյանը պատասխանեց՝ ես ընդհանրապես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը:

«Ինձ հայտնի չէ, որ Մանվել Շահվերդյանը դիմել է ԲԴԽ-ին: Երբ այդպիսի դիմում լինի, ԲԴԽ-ն անպայման գործողություններ կանի»,- եզրափակեց Վիգեն Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս