Կառավարությունը պետական բյուջեից ԿԸՀ-ին է տրամադրել ավելի քան 197 միլիոն դրամ

Կառավարության մայիսի 31-ի որոշմամբ փոփոխություն է կատարվել պետական բյուջեի մասին 2020թ.-ի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ, ըստ այդմ  որոշվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել ընդհանուր առմամբ 197 միլիոն 213 հազար 600 ՀՀ դրամ:

ԿԸՀ-ին հատկացված գումարը նախատեսված է ծախսել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունները կազմակերպելու, անցկացնելու և արդյունքների ամփոփման աշխատանքները կատարելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցվել է 22 կուսակցություն և 4 դաշինք: Մոտ մեկ ամից առաջ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում  նաև նորամուծություն է սպասվում ընտրողներին, քվեարկելու են որևէ կուսակցության կամ դաշինքի  օգտին առանց գրիչի: Ընտրողը քվեախցիկում պարզապես  26 քվեաթերթիկից ընտրելու է իր համար նախընտրելի քաղաքական ուժի անունով քվեաթերթիկը, առանց որևէ նշում  կամ գրառում կատարելու, այն տեղադրելու է ծրարի մեջ, իսկ մնացած 25 քվեաթերթիկները պարտավոր է գցել հատուկ առանձնացված արկղի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս