Բարձրագույն դատական խորհրդում այսօր մեկնարկեց Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հարուցած կարգապահական վարույթի քննությունը: Կարգապահական վարույթ հարուցելու պատճառն այն էր, որ արդարադատության նախարարի պաշտոնակատարը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան՝ քաղաքացուն Վրաստանին հանձնելու թույլտվության և հանձնման նպատակով կալանավորելու թույլտվության վերաբերյալ: Երկու միջնորդությունն էլ մակագրվել են Արման Հովհաննիսյանին: Միջնորդությունները քննության առնելուց հետո Հովհաննիսյանը մերժել էր դրանք։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավորներ Կարեն Ֆարխոյանի և Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է, համապատասխանաբար, Գորիսի համայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունները՝ դատավորների ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի փաստաբաններն իրենց պաշտպանյալներին կալանավորելու միջնորդությունները մակագրող դատավորներին ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել: Փոխհամայնքապետերի պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատավորներ Կարեն Ֆարխոյանին և Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմքը քրեական գործերի մակագրման կարգն է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր ժամը 11:00-ից մեկնարկել էր Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդության քննությունը: Մինչև դատական նիստի մեկնարկը Իրինա Յոլյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Յոլյանի ձերբակալությունը միանշանակ ոչ իրավաչափ է:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործով դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Ժամեր առաջ ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին վարույթն իրականացնող մարմինը որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել և պատրաստվում է նրանց կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Գորիսի փոխհամայնքապետերի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Արամյանը:
Ազգային ժողովում արտահերթ նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվեց Կառավարության ներկայացրած նախագիծը՝ Սևանա լճից ջրառի ծավալների ավելացման վերաբերյալ: Նախագծի համաձայն, ինչպես ԱԺ ամբիոնից ներկայացրեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն խորանարդ մետր ջրի դեֆիցիտ՝ պայմանավորված կլիմայով: Եվ որպեսզի ընդհանուր 2021թ.-ի համար ջրի դեֆիցիտը չկազմի 97.53 մլն խորանարդ մետր, առաջարկվում է 2021թ. ոռոգման շրջանի համար Սևանա լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը սահմանել 245 մլն խորանարդ մետր՝ լճից լրացուցիչ 75 մլն խորանարդ մետր ծավալով ջրբացթողում իրականացնելով:
«Ամեն ինչ նույնն է, նույն մանիպուլյացիայով, կառավարվում է նույն ձևով՝ կեղծ, սուտ և այլն: Ո՞րն է այստեղի մանիպուլյացիան: Ասում են, որ «ջուր ա պետք, բա ջուրը չտա՞նք», շատ լավ, «որտեղի՞ց տանք, եթե անձրև չկա, տարին չորային է, ապա պիտի տանք Սևանից»: Այս տրամաբանությամբ շարունակելով, եթե այսպես ջուրը տվեցիք Սևանից, մի օր էլ Սևանը չեղավ, ոնց որ հիմա, օրինակ, Հադրութն ու Շուշին հայկական չեն, այսպիսի պարագայում հետո ումի՞ց պիտի ջուր վերցնեք կամ ո՞ւմ մեղադրեք:
Ազգային ժողովում Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում մեկ հարց էր՝ Սևանա լճից ջրառի ծավալների ավելացման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն:
Երեկ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել էին սադրանքների: Նախ փորձել էին Սյունիքի մարզի՝ մասնավորապես Սև լճի հատվածում դիրքային առաջխաղացում ապահովել, ետ էին շպրտվել, Երասխի հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից ավագ ենթասպա էր զոհվել, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի հատվածում հակառակորդի փոխհրաձգության հետևանքով 19-ամյա զինծառայող էր զոհվել:
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN-ի թուրքական գրասենյակին տված հարցազրույցում հնչեցրել էր բազմաթիվ պնդումներ՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ու խաղաղության պայմանագրի վերաբերյալ:
«Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, որը մշակել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ու նպատակ ունի ձևավորել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման և արդիականացման համապարփակ օրակարգ, 2021-2023թթ. ճանապարհային քարտեզով գործունեություն է ծավալելու 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում:
2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ՀՀ-ում անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում օրեր առաջ տեղադրվել էր «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ նախատեսվում է հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր առմամբ մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:
Հանրային երկրորդ հեռոստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանն այսօր հրավիրել էր ասուլիս՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի կողմից Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով երևանյան սլոթի մրցույթի փակ քվեարկության տվյալների գաղտնազերծման վերաբերյալ, մասնավորապես, թե ՀՌՀ որ անդամն ինչպես է քվեարկել:
«Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, որը մշակել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ու նպատակ ունի ձևավորել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման և արդիականացման համապարփակ օրակարգ, 2021-2023թթ. ճանապարհային քարտեզով գործունեություն է ծավալելու 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից փաստաբան Հովհաննես Խուդոյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ բողոքի ներկայացումից մեկ տարի հետո միայն Վճռաբեկ դատարանի որոշումն ունենալն ինչ-որ առումով համապատասխանում է այդ դատարանի գործունեության տրամաբանությանը, միևնության ժամանակ հստակ հասկանալի է, որ կոնկրետ գործով Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ իրավական հետևանք չի առաջացնում:
«Հանցագործների, բոլոր իրավախախտների հանդեպ խիստ վերաբերմունք և օրենքի առջև պատասխանատու, պատժիչ արձագանք սպասվում է, դա խոստացվել է, դա հենց ժողովրդի պահանջն է, և ես կարծում եմ՝ իմ կարողությունները հնարավորինս ներդնելու եմ հենց հանցագործների և ապօրինությունների դեմ պայքարին…
Ինչ վերաբերում է այսօրվա Ձեր հարցադրմանը՝ այդ սահմանափակումները… անվտանգության դեպքում՝ ազգային անվտանգության դեպքում, պետական անվտանգության դեպքում, աշխարհի բոլոր՝ ամենաքաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ: Եվ նաև հիշեցնելով, թե ով էր, օրինակ, Նաիրի Հունանյանը՝ լինելով լրագրող՝ կարող էր ինչեր անել, մենք պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք: Դա, ի վերջո, մեր պետության պաշտպանության հարցն է:
Երկու օր առաջ՝ օգոստոսի 2-ին, Վերաքննիչ քրեական դատարանում կես ժամվա տարբերությամբ մեկնարկեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի և Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ՝ նրանց պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունները:
168.am-ին հասած տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշնանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքում տիրող իրավիճակին ծանոթանալու, վանաձորցիների հետ աշխատելուն ուղղված քայլեր է իրականացնում: 168.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի գրություն, որը Լոռու մարզպետարանից ուղարկվել է Վանաձորի դպրոցի տնօրենների «Վայբեր»-ի խմբին: Գրությամբ դպրոցների տնօրեններին խնդրում են դասղեկների միջոցով իրազեկել աշակերտների ծնողներին, որպեսզի ներկա լինեն նախաձեռնած հանդիպումներին:
8-րդ գումարման ԱԺ-ում այսօր փոխնախագահների ընտրության օրն էր: Առաջինը ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը:
8-րդ գումարման ԱԺ-ում այսօր փոխնախագահների ընտրությանն օրն էր: Առաջինը ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը: Ելույթից հետո առաջին հարցը պատգամավորին ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Ռուբինյանի՝ Թուրքիայում ապրած և ուսանած տարիներին:
Թե ի՞նչ է հայհոյանքը, ոչ ոք չի կարող պատասխանել: «Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեստական գործի վերնագիր է, ուստի՝ կոնտեքստից պետք է բխեցնել»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արա Ղազարյանը:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի նկատմամբ Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման դեմ Առուշանյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ վերջիններս դատարանին ինքնաբացարկ են հայտնել՝ պայմանավորված գործի մակագրման հանգամանքով:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ Ընդհանուր իրավասության դատարանի կիրառված խափանման միջոց կալանավորման դեմ Զաքարյանի փաստաբանների բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Ավելին, նրանք նաև մակագրությունը կատարում են այբբենական հերթականությամբ, դատարանի դատավորների այբբենական հերթականությամբ: Եվ այստեղ մի դրական բան եմ տեսնում, որ նրանք կարող են այդ ծանրաբեռնվածության անհավասարությունը, որը եղել է ավտոմատ մակագրման համակարգում, հիմա ինչ-որ չափով հարթեցնեն, մոտեցնեն իրար, որ մի դատավորը, ասենք, 3 անգամ ավելի շատ գործերով կամ հայցերով կամ մինչդատական վարույթի նյութերով ծանրաբեռնված չլինի, մյուսը՝ 2 անգամ ավելի քիչ…
Շատ ավելի կարևոր է, որպեսզի պաշտոնյաներն իրենց խոսքերի և գործողությունների համար իրենք պատասխանատու լինեն, որպեսզի իրենց հայհոյելու առիթ չտան, քան համարեն, որ իրենք իրավունք ունեն ամեն անբարոյականության, բայց իրենց այդ անբարոյականությանը չի կարելի ճշգրիտ գնահատականներ տակ։
«Երևի հիմա բազա են հիմնում, որովհետև 3կմ հեռավորության վրա էնտեղ գյուղ կա, էդ գյուղն անընդհատ շարասյուն ա մտնում: Ի՞նչ են տեղափոխում, չգիտեմ: Մենք տեսնում ենք էդ շարասյան լույսերը, որ գալիս-մտնում են էդ ձորը: Էդ գյուղն ուրիշ տեղից չի դիտարկվում, որ հասկանանք՝ ինչ են անում, կամ ինչ է կատարվում, ինչի են նախապատրաստվում»,- 168.am-ին ասաց Շուռնուխի համայնքապետը: