«Քիչ հավանական է, որ այն ուժերը, որոնք հարցումներով չեն անցնում, հնարավորություն ունենան անցնել». Նիկոլայ Սպիրիդոնով
Ուկրաինացի անկախ փորձագետ, քաղաքագետ Նիկոլայ Սպիրիդոնովի՝ այսօր հրապարակած հարցումներով, որոնք արվել են հունիսի 13-16-ը, հունիսի 20-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը կհաղթահարեն առաջադրված 26 կուսակցություններից ու դաշինքներից ընդամենը 4-ը:
Ըստ հարցումների արդյունքների, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 21.9% քվե, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 20.8% քվե, Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 12.2%, իսկ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5.1% քվե:
Մեր հարցին ի պատասխան՝ Նիկոլայ Սպիրիդոնովը նշեց, թե քիչ հավանական է, որ հարցումների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը հունիսի 20-ի ընտրության արդյունքում կկարողանան հաղթահարել անցողիկ շեմն ու անցնել խորհրդարան:
«Այսքան կարճ ժամանակահատվածում քիչ հավանական է, որ այն կուսակցությունները, որոնք հարցումներով չեն անցնում, հնարավորություն ունենան անցնել: Դա քիչ հավանական է: Հիմնականում արդյունքը կլինի մոտավորապես այնպես, ինչպես ցույց են տալիս մեր հարցումները: Գլխավոր հարցը կլինի, թե պայքարի լիդերներից ով կկարողանա ավելի լավ մոբիլիզացնել իր ընտրազանգվածը, դրա համար էլ հիմնական պայքարը կլինի մեր հարցումների լիդերների միջև»,- ասաց Նիկոլայ Սպիրիդոնովը:
Նշենք նաև, որ խորհրդարան անցնելու համար կուսակցություններն ընտրությունների արդյունքում պետք է ստանան ընտրողների՝ 5%-ի, իսկ դաշինքները՝ 7%-ի քվեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում