Սոցցանցերում շրջանառվում են վարչապետի գործող ժ/պ-ի գրքից հատվածներ. այլասերություն է. Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը Գրիգորյանին խնդրեց պարզաբանել, թե մասնավորապես  միջազգային ո՞ր կառույցներին նկատի ուներ դաշինքի առաջնորդ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարզային իր այցելությունների ընթացքում, երբ սպառնում էր դրանք փակել՝ նշելով, թե այդ կազմակերպությունները սպառնում են ազգային ինքնության պահպանմանը:

«Նախ, սպառնալիք բառը տեղին չէր, միանգամից ֆիքսենք: Հարց է հնչել, ինքն իր կարծիքն է հայտնել: Սպառնում են դեռևս այսօրվա իշխանությունները՝ մեզ, բոլորիս, հանրությանը, քաղաքացիներին և այլն: Սա՝ առաջին:

Երկրորդ՝ ինչ վերաբերում է ազգային հիմքերի քայքայմանը և այլն, ես կարծում եմ՝ երեկ էլ է ինքն այդ հարցին անդրադարձել, և Դուք լսել եք: Դրան ավելացնելու նոր բան չունեմ, որովհետև ես սովորություն չունեմ ուրիշ մարդկանց ասելիքները ավելացնելու կամ պակասեցնելու, առավել ևս, որ ամբողջությամբ հնչել է:

Ես կարող եմ ընդամենը իմ մի շոկով Ձեզ հետ կիսվել, որը այսօր առավոտյան եմ ապրել: Ընդամենը սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել գործող վարչապետի պաշտոնակատարի գրքից որոշակի հատվածներ: Եվ եթե այդ հատվածներով մենք պետք է այսօրվա աճող սերնդին մեծացնենք և իրենց  այդ մոտեցումները սերմանենք… դա կոչվում է այլասերություն, ուրիշ ոչ մի ձև դա չի կոչվում: Մնացածն արդեն թողնում եմ Ձեզ»,- հարցին պատասխանեց Գրիգորյանը:

Մյուս հարցին, թե իշխանության գալով՝ ինչպե՞ս են պատկերացնում լրատվամիջոցների մասով սահմանափակումները, ու արդյո՞ք Քոչարյանի իշխանության գալով՝ գործելու է գրաքննություն, Գրիգորյանը արձագանքեց.

«Այսօրվանից վատ չի լինելու հաստատ գրաքննության առումով»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս