Ուտելիքից բացի, վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ու Ալենչիկը բանակին վերաբերող ուրիշ ոչ մի բանի մասին չեն կարող խոսել. Յուրի Խաչատուրով
«Ուզում եմ անդրադառնալ մի քանի հայտարարությունների, որոնք գործող իշխանությունն արել է իր հանրահավաքներում: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին, ու մենք գիտենք նրա կախվածությունը դեպի ամեն տեսակի քաղցրը՝ ելակներ, կոնֆետներ: Գլխում, բացի սրանից, բանակի մասին խոսելու ոչ մի այլ բան չկա: Երկրորդը, սիրելին, Ալենչիկը․․․ Ալենչիկն ասում է, թե նա ծառայության ժամանակ չի լողացել: Ես ուղղակի նրան ուզում եմ ասել, որ նա երբեք չի մաքրվի, ինչքան էլ լողանա, որովհետև նա ի բնե այդքան էլ մաքուր չէ: Բանակի մասին նրանք ուրիշ ոչինչ չեն կարող ասել»,- Գորիսում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ու քաղաքացիների հանդիպման ժամանակ ասաց գեներալ Յուրի Խաչատուրովը:
Խաչատուրովի խոսքով՝ նրանք չգիտեն, որ 1994-ի պատերազմից հետո բանակում ոչինչ չկար՝ ո՛չ զորանոց, ո՛չ հրաձգարան, ո՛չ հրաձգադաշտ, ո՛չ զենք, ու այդ ամենը ստեղծվել է հետպատերազմյան տարիներին՝ սկսած 90-ականների վերջից, ու արվել է այնքան, որ հերիքել է այս պատերազմին ու անգամ որոշ մաս դեռ մնացել է:
Խաչատուրովը նաև անդրադարձավ այն հայտարարություններին, թե կգա նոր իշխանություն, ու կսկսվի նոր պատերազմ:
«Այն մարդիկ, նոր ղեկավարները, ովքեր կգան իշխանության, նրանք բոլորից շատ պատերազմ չեն ուզում, որովհետև նրանք գիտեն, թե ինչ է պատերազմը: Նրանք կորցրել են իրենց ընկերներին ու նրանք ամեն ինչ կանեն, որ պատերազմ չլինի: Եթե այս ուռոդները չլինեին, որոնք երկիրը տարան պատերազմի, պատերազմ առհասարակ չպիտի լիներ: Ես դաշինքներից ոչ մեկի կազմում չկամ, բայց ես բոլոր նրանց կողքին եմ, ովքեր դեմ են այս իշխանությանը: Անկեղծ եմ ասում: Գիտե՞ք՝ ինչու, որովհետև կյանքում ամենից շատ չեմ սիրում դավաճաններին և վախկոտներին»,- ասաց Յուրի Խաչատուրովը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում