Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցում էր քաղաքացիների հետ:
Ըստ Ե. Գլումովի՝ «անհասկանալի» վիճակ է Խորենացի փողոցի վրա, որովհետև «անհասկանալի մարդիկ անհասկանալի բաներ են խոսում»
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է՝ այն հայտարարությունները, թե Թուրքիան կարող է մասնակից դառնալ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, բավականին հեռու են իրականությունից:
«Դիմում եմ այդ ՊՊԾ գունդը գրաված տղաներին՝ ձեր մի մասն ինձ շատ լավ ճանաչում է՝ ձեզ հայտնի պատճառներով, ձեր մի մասին էլ ես եմ շատ լավ ճանաչում, խնդրում եմ՝ անհապաղ այդ բժիշկներին բաց թողեք, եթե պետք է, ես պատրաստ եմ ինքս գալ նրանց տեղը նստել, բայց մեր բուժաշխատողներին բաց թողեք: Սա ուղղակի հայ մարդուն հարիր չէ»։
Քիչ առաջ Բժշկական համալսարանում հանրապետության գլխավոր որոշ բժիշկներ հանդես եկան ասուլիսով ՝ դատապարտելով «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից իրենց օգնության հասած թվով 4 բուժաշխատողներին պատանդ վերցնելը։
«Արդյոք հայտարարություններ անելուց առաջ «Սասնա ծռեր» խումբը կամ Ալեք Ենիգոմշյանը դա համաձայնեցրե՞լ են Աշոտ Մինասյանի հետ, որովհետև շատ կարևոր է, որ բանակցողը լինի կամավոր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի այն պահանջին, ըստ որի՝ նրանք իշխանություններից պահանջում են, որպեսզի ընթացող բանակցություններում Աշոտ Մինասյանը լինի միջնորդ:
Ժողովուրդը դուրս է գալիս փողոց այն դեպքում, երբ լիակատար վստահում է, բայց չկա այդ վստահությունը: Ցավոք սրտի, այսօրվա օրոք մենք չունենք այն քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների խումբը, որոնք դուրս կգան, կասեն իրենց հստակ խոսքը, դիրքորոշումը, որին կվստահի ժողովուրդը:
«Առաջին իսկ օրը շատերը լծվել են այն գործին, որ ամեն ինչ անեն՝ նոր զոհեր, արյուն չունենալու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբի հետ տեղի ունեցող բանակցային պրոցեսի մասին:
Կոնկրետ բողոքի նման արտահայտության ձևը, որն անընդունելի է շատ ժողովուրդների մոտ, այնուամենայնիվ, բոլորի մոտ էլ լինում է, երբ կոնկրետ բողոքող կողմը չի կարողանում օրինական, սոցիալական, քաղաքական որևէ ճանապարհ գտնել իր մտքերը տեղ հասցնելու և ամրապնդելու համար, դիմում է զինված պայքարի:
Խնդրի հանգուցալուծման ժամկետների մասին չեմ կարող ոչինչ ասել, շատ անորոշ է դա, բայց ընդհանուր առմամբ դրական քայլեր տեսնում եմ:
Այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ 168.am-ը Պավել Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս որոշվեց բաց թողնել պատանդներին՝ Վալերի Օսիպյանին և մյուսներին: Ի պատասխան՝ նա ասաց, որ նրանք պատանդներ չէին:
Այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքում տեղի ունեցած ասուլիսից առաջ նկատեցինք, թե ինչպես են Ոստիկանության աշխատակիցները «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար սնունդ տեղափոխում տարածք:
168.am-ի զրուցակիցն է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով այս օրերին ընդգրկված էր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունների մեջ:
«Որոշ մարդկանց, 25 հոգու ես ճանաչում եմ, համոզված եմ, որ Ոստիկանությունն էլ չի ուզում ընկնել այս պատմությունների մեջ, բայց փաստ է, որ հիմա բախում է գնում, որը ձեռք է տալիս մեր թշնամիներին: Տարօրինակ է, որ թուրքական բախումից հետո հաջորդեց սա, թվում է՝ սցենարը գրված է մի ուրիշ տեղ, չնայած տղաները՝ 25 հոգին էլ ազնիվ տղաներ են, և այն մահը, որ, ցավոք սրտի, եղել է, միտումնավոր չի եղել, համոզված եմ»:
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելու համար կային և արտաքին, և ներքին պատճառներ: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգագրագետ, սոցիալական մարդաբան Աղասի Թադևոսյանը:
168.am-ի հետ զրույցում Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հաստատեց, որ մամուլում շրջանառության մեջ դրված տեքսը որոշակիորեն տարբերվում է այն տեքստից, որն ուղարկվել է Ժ. Սէֆիլյանին:
168.am-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
168.am-ի հետ զրույցում խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Վ. Բալասանյանը ներկայացրել է իր նկատառումները՝ ձևավորված իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ, խումբն էլ ներկայացրել է իր անփոփոխ սկզբունքային դիրքորոշումը՝ «Սերժ Սարգսյանի հրաժարականը և ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը, նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը, բայց դա արդեն ածանցյալ է»:
Այս պահին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շենքի դիմաց լարված իրավիճակ է:
Մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա ծռեր» զինված խմբի, ԱԱԾ-ի ներկայացուցիչների և Ժիրայր Սէֆիլյանի միջև ընթացող բանակցությունների ընթացքում Սէֆիլյանի կողմից առաջրկված երրորդ տարբերակը վերաբերվում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, չեն համապատասխանում իրականությանը:
168.am-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը:
«Բանակցությունների գործընթացը շարունակվում է, և դա հուսադրող է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի և ԱԱԾ-ի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների մասին՝ կրկին ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով լայնորեն ընդգրկված է այդ բանակցություններում:
Բոլոր դեպքերում բանակցելն ավելի ճիշտ է, քան չբանակցելը: Կարծում եմ՝ որքան երկար տևեն բանակցությունները, այնքան ավելի շատ են շանսերը, որ ինչ-որ ընդհանուր եզրահանգման կգան:
ԱԱԾ-ի ներկայացուցիչների և «Սասնա ծռեր» խմբի միջև բանակցությունները շարունակվում են:
Ի դեպ, նրա այս հայտարարությունից հետո, ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոցում այս պահին աշխատող 168.am-ի լրագրողներն ականատես եղան, որ Ալեք Ենիգոմշյանը հեռախոսազանգ է ստանում, ամենայն հավանականությամբ՝ հենց իշխանություններից:
168.am-ի զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության փոխնախագահ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Ես չեմ կարող ասել՝ որտե՞ղ է պարոն Չուգասզյանը, չգիտեմ:
Ինչպես տեղեկացրել էինք, ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը ցուցարարների հետ հասավ Ազատության հրապարակ:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտնեց, որ իրենք շարժվում են Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ
Մինչ Ավետիք Իշխանյանը խոսում էր, ոստիկանները շարքերի վերջում ցուցարարներին բերման էին ենթարկում: