Որքա՞ն կտևեն «Սասնա ծռեր» խմբի և ԱԱԾ ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունները. պարզաբանում է Ալեք Ենիգոմշյանը

«Բանակցությունների գործընթացը շարունակվում է, և դա հուսադրող է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի և ԱԱԾ-ի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների մասին՝ կրկին ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով լայնորեն ընդգրկված է այդ բանակցություններում:

Հարցին, թե լինելով այդ բանակցությունների մեջ՝ մո՞տ է խնդրի հանգուցլուծումը, թե՞ դեռ երկար կտևի այս իրավիճակը՝ Ա. Ենիգոմշյանն այսպես պատասխանեց.

«Ժամկետների առումով չեմ ուզում գնահատականեր տալ, քանի որ ես դրսից մեկնաբանի դիրքում չեմ, դրա համար չեմ ուզում գնահատել՝ ինչքան ժամանակից կլինի»:

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ թե ԱԱԾ-ից, «Սասնա ծռեր» խմբից, Ժիրայր Սէֆիլյանից և իրենից բացի՝ ովքե՞ր են մասնակցում այդ բանակցություններին: Ի պատասխան՝ նա ասաց.

«Ես չգիտեմ ուրիշ բանակցող կողմերի մասին, երևի թե կան, բայց իմ մասնակցությունը կապված չէ մնացածի հետ»:

Ա. Ենիգոմշյանն այսօր էլ է խոսել խմբի անդամների հետ. «Նրանց մոտ ամեն ինչ նորմալ է, շատ լիցքավորված են, իրենց ոգին շատ բարձր է»:

Տեսանյութեր

Լրահոս