Բաժիններ՝

Վարուժան Ավետիսյանը չգիտի՝ որտե՞ղ է Գարեգին Չուգասզյանը

«Ես չեմ կարող ասել՝ որտե՞ղ է պարոն Չուգասզյանը, չգիտեմ»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հիմնադիր Խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, ով զինված խմբի հետ հուլիսի 17-ին վաղ առավոտյան գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Գարեգին Չուգասզյանը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանից նամակ էր ստացել, որով վերջինս իրենց նախաձեռնած շարժումը ղեկավարելու պարտականությունը վստահել էր Չուքասզյանին: Գարեգին Չուգասզյանը, սակայն հուլիսի 17-ից մինչ օրս անհետացած է, ինչպես նաև ձերբակալվածների կամ գումարտակը գրավողների ցանկում չէ: Միայն երեկ ինչ-որ պահի նա իր ֆեյբուքյան էջում գրառում էր կատարել, հեռախոսն անհասանելի է, որևէ կերպ հնարավոր չէ կապվել նրա հետ:

168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ Գարեգին Չուգասզյանը հիմա Ձեզ հետ չէ, Վարուժան Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Ես տեղեկացել եմ, որ ինքը ֆեյսբուքում գրառումներ է կատարել և այլն, դա գիտեմ, իսկ թե ֆիզիկապես որտեղ է, ինչով է զբաղված՝ չգիտեմ, չեմ կարող ասել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս