Ինչո՞ւ լարվեց իրավիճակը Խորենացի փողոցում. կան վիրավորներ
Այս պահին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շենքի դիմաց լարված իրավիճակ է: «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար այնտեղ հավաքված քաղաքացիները պահանջում էին, որպեսզի ոստիկանները իրենց թույլ տան վստահաված անձի միջոցով սնունդ փոխանցել ներսում գտնվողներին: Քաղաքացիները պահանջեցին արագացնել սննդի խնդրի կարագավորումը՝ վանկարկելով «Հիմա, հիմա»: Նրանք պահանջում էին, որպեսզի ոստիկանները անմիջապես այդ պահին պատասխան տան, հակառակ պարագայում, եթե լարվածություն լինի՝ իրենք պատասպխանատու չեն:
Եվ քանի, որ ոստիկանության կողմից պատասխան չեղավ, քաղաքացիները սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը եկավ և ցուցարարներին կոչ արեց հանդուրժողական լինել, ոչ մի քայլերի չգնալ, քար չնտել, հակառակ դեպքում՝ իրենք իրենց միջոցները կձեռնարկեն: Նա հայտարարեց, որ քար է նետվել և ոստիկան է վիրավորվել, եթե կրկին նման բան լինի՝ իրենք «բոլոր միջոցներին դիմելու են»:
Քաղաքացիները սկսեցին նորից քարեր նետել, և ոստիկանները սկսեցին առաջ շարժվել՝ արցունքաբեր գազ կիրառելով, որպեսզի ցուցարարները ցրվեն:
Ոստիկանները պայթուցիկներ էին նետում ցուցարարների ուղղությամբ՝ հետ մղելով հավաքվածներին: Ցուցարարները հայհոյում ու տարբեր առարկաներ, քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ:
Բախման արդյունքում վիրավորվել են և ոստիկանների և ցուցարարների շարքերից ներկայացուցիչներ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ոստիկանների մե՞ջ էլ կան վիրավորներ՝ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց, որ շատ կան:
Դեպքի վայր է ժամանել ԱԺ պատգամավոր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակ առ ժամանակ փորձում է հանդարտեցնել իրավիճակը:
Իրադարձությունների ընթացքին կարող եք հետևել azatutyun.am-ի ուղիղ հեռարձակմանը.