Ինչպես են ոստիկանները սնունդ տանում ՊՊԾ գնդի շենք
Այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքում տեղի ունեցած ասուլիսից առաջ նկատեցինք, թե ինչպես են Ոստիկանության աշխատակիցները «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար սնունդ տեղափոխում տարածք:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը չխոսեց սնունդը ներս մտցնելու մանրամասների մասին, իսկ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում կրկին նշեց, որ իրենց նորմալ սնունդ չեն բերում, ինչ էլ բերում են՝ բավարար չէ ներսում գտնվողների համար:
Լուսանկարները՝ 168.am-ի