«Թանկացումը միշտ է լինում՝ պերմանենտ կերպով: Եթե մեկ տարի կտրվածքով նայենք, չենք նկատի, այդ թանկացումը շատ փոքր է լինում, եթե նայենք երեք տարվա և ավելի կտրվածքով, կտեսնենք, որ 13,5 տոկոսով թանկացում կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ խոսելով սեպտեմբերի 1-ին ընդառաջ նախատեսվող ծախսերի մասին:
«Ոչ ոք չի ասել՝ զիջումներ, երբևիցե որևէ մեկը չի օգտագործել «զիջում» բառը, դա կա՛մ վատ թարգմանություն է, կա՛մ միտումնավոր վատ թարգմանություն ու ուղղված է ինչ-որ մանր, կեղտոտ խաղերի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցի մասին:
«Ես չեմ ուզում վատատեսական տրամադրություններ ուղղեմ, սակայն ակնհայտ է, որ այս աշխարհաքաղաքական մեծ խաղերը, շահերի բախումը, այս պահի դրությամբ լավ չի ձևավորում իրավիճակը Հայաստանի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
«Սա էնքան տրիվյալ է հնչում, ոնց որ թե ասեք՝ այս փողոցով մի գնացեք, այն փողոցով գնացեք: Ո՞վ է ասել, որ մեկը լավ է, մյուս վատ է, կամ՝ հակառակը: Խոշոր առումով ԵՏՄ-ից դուրս գալը կամ ներս մտնելը կամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցելը բացարձակապես մեկը մյուսին չի խանգարում: Եթե մեզանից յուրաքանչյուրն ուզում է տիրապետել մի երաժշտական գործիքի կամ լեզվի կամ մի մասնագիտության, ի՞նչ կապ ունի՝ դուք դա ամառանոցո՞ւմ եք անում, թե՞ փոքր սենյակում: Այստեղ ամբողջ խնդիրը պարզապես Հայաստանի որոշողների քաղաքական կամքի մեջ է կայանում»:
«Թանը լավագույն զովացուցիչ ըմպելիքն է, սպառողն ինքը, երբ տանը թան է պատրաստում, պիտանելիության ժամկետի տեսակետից այն կարող է թթվել: Իսկ ինչպե՞ս է, որ վաճառվող թաները 10 օր և ավելի պիտանելիության ժամկետ ունեն: Դրանց մեջ պահածոյացնող նյութ են տալիս: Դա ցիկլիկ միացություն է, իսկ ցիկլիկ միացությունները կանցեռոգեն են՝ ուռուցք առաջացնող: Ես խորհուրդ եմ տալիս՝ տանը պատրաստեք, թանը ևս սառնարանում պահեք»:
«Նոր բան է սկսվել, տարբեր խանութներում սկսել են տոպրակները մեզ վրա վաճառել. պարզաբանում են՝ էկոլոգիայից ելնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Հիմա չես հասկանում, անընդհատ ինչ-որ բաներ են խոսում, տարբեր տեսակետներ են հայտնում, բայց կոնկրետ ի՞նչ են պայմանավորվել, կամ ի՞նչ է եղել, որևէ բան չկա… Սերժ Սարգսյանի ասելով՝ նա հարց է բարձրացրել Ղարաբաղի ինքնորոշման, կարգավիճակի վերաբերյալ՝ ասելով, որ՝ սա է խնդրի լուծումը: Հիմա չգիտեմ՝ դա կոնտեքստից կտրված հայտարարությո՞ւն է, ի՞նչ համաձայնությունների են եկել կամ չեն եկել, պարզ չէ»,- նշեց Մ. Սարգսյանը
«Նախագահի աշխատանքային այցը, հանդիպումը ՌԴ նախագահի հետ, դրա հետ կապված թե՛ նախագահների տված արձագանքը դեպի հանրություն, մամուլ, թե՛ այնտեղ երևացած էլեմենտներն ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«ՌԴ-ի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ, և երբ դաշնակցիդ հնարավորությունները լայնանում են տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում, դա, բնականաբար, քո համար դրական է»:
ԱԺ Հանրապետական (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ևս միացել էր բողոքի ակցիային: Նա նշեց, որ նման դեպքերը պետք է դատապարտվեն, ու մեղավորները պետք է կանչվեն պատասխանատվության. «Լրագրողների մասնագիտական գործունության խոչընդոտման և լրագրողների նկատմամբ բռնության կիրառման դեպքերի առիթով քննությունը պետք է տա պատասխաններ, և մարդիկ պետք է պատասխանատվութան ենթարկվեն: Սա այն ճանապարհն է, որ կարող է ցրել լրագրողական հանրության մտահոգությունը»:
Հայաստանյան առաջատար մի շարք լրատվամիջոցներ օրերս հայտարարել էին օգոստոսի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք՝ «Հանուն խոսքի ազատության» հավաքի մասին: Բողոքի ակցիան նախաձեռնվել է՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Այսօր Ազատության հրապարակում ընթերցվեց հայտարարության տեքստը, որը բաց էր ստորագրելու համար:
Ռեջեփ Թայիբ Էրդողան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ չի քննարկվել Ղարաբաղյան հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Հարցին, թե Վ. Պուտինի չշտապելն ինչո՞վ է պայմանավորված, թուրքագետն այսպես պատասխանեց. «Այդ հարցին երեկ Փերինչեքի ալիքներից մի մեկնաբան պատասխանեց, ասաց, որ չնայած Նազարբաևի խնդրանքներին, Պուտինը չի ուզում բավարարվել Էրդողանի այդ նամակով և պահանջում է, որ Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի Ռուսաստանից և Թուրքիան պաշտոնապես փոխհատուցում վճարի Ռուսաստանին»:
«Երբ «Սասնա ծռերն» ազատ է արձակում ոստիկանի, որը պատրաստվում է նշանդրեքի մասնակցել, ազատ են արձակում բոլոր ոստիկաններին՝ առանց որևէ նախապայմանի, արդյոք նրանք պատանդներ վերցնելու ընդունա՞կ մարդիկ են, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:
«Կցանկանայի անդրադառնալ կալանքների և մեղադրանքների ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթին, ինչի մասին վկայող բազմաթիվ փաստեր կան մեր ձեռքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի տղաներին պաշտպանող փաստաբանների խմբի փաստաբան Տիգրան Եգորյանը: Նա նշեց, որ խմբի բոլոր անդամների մեղադրանքները բացարձակապես նույնն են, դատարան ներկայացած միջնորդությանը կից նյութերը նույնպես նույնն են. «Նույնն էր […]
«Կալանքի հարցը քննելիս՝ թե՛ Սահմանդրության, թե՛ միջազգային պայմանագրերով նախատեսված առաջնային պահանջն այն է, որ նախաքննության մարմինը դատարանի առաջ պետք է հիմնավորեր հիմնավոր կասկածի առկայությունը: Այսինքն՝ պետք է ներկայացվեին բավարար չափով ապացույցներ, փաստական տվյալներ, որ խմբի անդամ տղաներն իրապես կարող են առնչություն ունենալ այն մեղադրանքների հետ, որոնց վերաբերյալ իրենց մեղադրանք է առաջադրվել»:
«Շատ եմ կարևորում այն, ինչ այսօր տեղի է ունենում Բաքվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է ստեղծել Թեհրան-Բաքու-Մոսկվա եռանկյունին, ինչը շատ հետաքրքիր երևույթ է. «Անկեղծ ասած, կցանկանայի, որ դա լիներ Հայաստանի շուրջ, Հայաստանի հետ կապված, բայց կարծես թե մենք ուշանում ենք գնացքից: Այստեղ այսօր կարծես թե շատ մեծ, ամբիցիոզ ծրագրեր են շոշափվում: Ստացվում է՝ շատ մեծ ինտեգրացիոն գործունեության սկիզբ, որտեղ Հայաստանը նորից չկա: Չնայած մենք Իրանի հետ ունենք պայմանավորվածություն, և ամսի 4-ին ստորագրվեց էներգետիկայի վերաբերյալ պայմանագիր, բայց ես կարծում եմ, որ դա քիչ է»:
«Այդ մարդիկ ուզում են զրպարտել: Ես շատ մեծ մտահոգություն ունեմ, պատկերացնո՞ւմ եք այն մարդու վիճակը, որը ոչ մեկը չունի իր կողքին, ինչ գործեր կսարքեն նրա գլխին ու կտանեն-կփակեն: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան անպաշտպան են մեր քաղաքացիները: Նստում են և խոսում են ինչ-որ տնտեսական աճերից, իսկ ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես աղքատության եզրին եմ, ու իմ նման հարյուր-հազարավոր մարդիկ կան, էդ ի՞նչ ստից զրույցներ են, ո՞ւմ են ուզում դրանով զարմացնեն: Եթե տան մեջ անընդհատ ցնցումներ են, այդ տունը քանդվելու է՝ անկախ նրանից, թե այդ տունն ով է տնօրինում: Մենք բոլորս էլ մեր երկրի համար պետք է սրտացավ լինենք»,- նշեց Ա. Բայաթյանը:
«Այսօր, փաստորեն, խնդիրը մտած է փակուղի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Այն, ինչ հիմա կատարվում է մեր տարածաշրջանում, իր ամբողջական ազդեցությունն է թողնելու նաև Հայաստանի վրա»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
«Մենք բոլորս տեսել ենք, թե ովքեր պետք է պատժվեն, ոչ միայն այն մարդիկ, որ զենք են վերցրել իրենց ձեռքը և գործողություն են արել, այլ դրա հետ միասին՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Կլինի՞ դա, կձևավորվի՞ ներքին հասարակական կոնսոլիդացիա, պատրաստ կլինենք բոլոր միջազգային մարտահրավերներին դիմակայելու»:
«Դավադրությունների տեսության կողմնակից չեմ, ուստի ձեռնպահ կմնամ մեկնաբանել դավադրությունների խոշորագույն մասնագետ Գառնիկ Իսագուլյանի մտքերը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք դարեր շարունակ երազել ենք ունենալ անկախ, ազատ հայրենիք, ու հիմա մենք չենք կարող այդ հայրենիքի կործանող սերունդը լինել, ես մտածում եմ, որ պետականասիրությունը, հայրենասիրությունը մեր հասարակության մեջ այնքան բարձր է, որ մենք թույլ չենք տա, որ մի խումբ արկածախնդիրներ՝ իշխանությունում և ընդդիմությունում, կործանեն մեր հայրենիքը, առողջ ուժերն իշխանությունը կվերցնեն իրենց ձեռքը և Հայաստանը կդարձնեն մեզ համար սիրելի և հարմարավետ երկիր»:
«Եթե իրոք ինչ-որ գործընթաց սկսված լիներ, ապա այն ոստիկանները և քաղաքացիական անձինք, որոնք լրագրողների նկատմամբ բռնություն են իրականացրել, արդեն ձերբակալված կլինեին»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների դեպքերի մասին՝ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Որակի առումով վերջին տարիներին անկում կա: Անկումը վերաբերում է հատկապես պոեզիային, մի տեսակ հեշտագրության պես մի բան եմ ես նկատում այսօր բանաստեղծության մեջ, որը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ, սա էլ բխում է ֆեյսբուքյան ստատուսի սկզբունքից, եթե մի փոքր կարդաք այսօրվա պոեզիան՝ կտեսնեք, որ այսօր մեծ մասը գրվում է ֆեյսբուքյան ստատուսի սկզբունքով՝ կիսվելու համար, լայքվելու համար, և դա իր վնասները բերում է»,- նշեց Ա. Նիկողոսյանը:
Ռ. Ռևազյանը նշեց, որ Դավիթ Սանասարյանին առաջին անգամ բերման են ենթարկել հուլիսի 18-ին, որի ժամանակ «դաժան ծեծի են ենթարկել, նվաստացրել են, ուղեղի ցնցում է ստացել»: Հաջորդ անգամ նրան բերման են ենթարկել հուլիսի 27-ին: Ռ. Ռևազյանի խոսքով՝ երբ նա հասել է հավաքի վայր, նրան բերման են ենթարկել:
«Բացարձակ ապօրինություններ են, իրավաբանության և իրավական հարթության մեջ որևէ ձև չեն տեղավորվում այս գործընթացքները»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի արդյունքում կալանավորված Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գարիկ Մալխասյանը:
«Ոստիկանների ցուցմունքներից իմ ընդհանուր տպավորությունն այն էր, որ այն անձը, որը թելադրել է ոստիկաններին՝ ցուցմունքը գրառելը, ոչ միայն չի եղել Սարի թաղում, այլ անգամ ջանք չի գործադրել տեսանյութերը դիտի՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվել»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Եղիշե Պետրոսյանի և Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Կոնկրետ Հովսեփ Խուրշուդյանի՝ տվյալ տուն մտնելու նպատակը եղել է այն, որ Անուշ անունով մի աղջիկ վնասվածք է ստացել, և ներս են տարել, առաջին օգնությունն են ցույց տվել, և Խուրշուդյանը հենց ինքն է այդ աղջկան տարել և շտապ օգնության մեքենա նստեցրել, դա մոտ կես ժամ տևել է: Մոտ կես ժամ անց այդ տուն են ներխուժել Ոստիկանության աշխատողներ և տանից հանել են մոտ 10-13 հոգի անձանց: Այդ ժամանակ Ոստիկանության բարձրաստիճան անձինք մատնանշել են Հովսեփ Խուրշուդյանին ու ասել են, որ իրեն էլ պետք է տանեն: Այսինքն՝ Խուրշուդյանին ճանաչել են»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ այս փուլից սկսած Դուք սկսեք առաջնորդել՝ հաշվի առնելով, որ այս 15 օրերի ընթացքում մենք Ձեզ գրեթե չտեսանք հարթակում, թեև վերջին ընտրություններին քաղաքացիների մի ստվար զանգվածը հենց Ձեզ էր ձայն տվել: