Բաժիններ՝

«Թվով 9 պատանդներից 4 անձ է մնացել». փոխոստիկանապետ

Ազատության հրապարակում շարունակվող ցույցի ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ հայտնեց, որ այսօրվա հանրահավաքի ժամանակ վնասվածներից երկու ակտիվիստ հիվանդանոցում են, մեկի ուսն է կոտրվել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ ում հարազտները բերման են եթնակվել, թող մոտենան իրենց ներկայացուցչին՝ Ռիմա Սարգսյանին, քանի որ իրենք իրավական աջակցություն են ցուցաբերելու նրանց.

«Ճիշտ կլիներ, որ փոխոստիկանապետը շուտ գար բանակցությունների, բայց ոչինչ: Մեզ հստակ երաշխիք է պետք, որ խմբի նկատմամբ ուժային գործողություն չի լինելու, բոլոր ձերբակալվածներին անհապաղ ազատում են, և այն ոստիկանները, ովքեր մեղավոր են այսօրվա անօրինականության համար՝ պատասխան են տալու»,-ասաց նա:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լսեց Ավ. Իշխանյանի հարցադրումները և ասաց.

Կարդացեք նաև

«Զինված հարձակում է եղել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա, հարձակման արդյունքում ոստիկան է զոհվել, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկաններ, դրանից հետո ոստիկանությունը շարունակում է բանակցել տարածքը զավթածների հետ, բանակցության համար ունենք սպա: Ներկա դրությամբ 9 պատանդներից 4 անձ է մնացել, դա ոստիկանության բանակցությունների, ինչո՞ւ չէ՝ նաև նրանց բարի կամքի դրսևորման արդյունք է, նրանց համապատասխան բարի կամքի դրսևորմանը, կա նաև համապատասխան վերաբերմունք ոստիկանության կողմից: Այս պահի դրությամբ, քանի դեռ նրանք բանակցում են, որևէ որոշում չկա նրանց նկատմամբ որևէ քայլ անելու, կարծում եմ՝ չի էլ լինի որոշում»,-ասաց Հունան Պողոսյանը՝ խոստանալով, որ բերման ենթարկվածները ազատ կարձակվեն:

Նա նաև երաշխավորեց, որ ոստիկանության կողմից ոչինչ չի լինելու խաղաղ ցուցարարների նկատմամբ. «Խնդրում եմ՝ նախապես նախանշված երթուղուց չշեղվել»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտնեց, որ իրենք շարժվում են Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով վերադառնալու են դեպի Ազատության հրապարակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս