Բաժիններ՝

«Ես վիրավորված եմ, որ իմ հրամանատարի, իմ մարտական ընկերների նկատմամբ նման վրաերթ է կատարվել». Էստոնացի ազատամարտիկ (տեսանյութ)

«Ես պատերազմ չունեմ ժողովրդի կամ ղեկավարության հետ, ես վիրավորված եմ այն բանից, որ իմ հրամանատարի, իմ մարտական ընկերների նկատմամբ նման վրաերթ է կատարվել»,- այսօր Հիմնադիր խորհրդարանի հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց էստոնացի ազատամարտիկ Ֆելիքս Բուրմանը, որն իր ողջ կյանքը ապրել է Հայաստանում:

Նա նշեց, որ շատ պատահական է իմացել Բերձորի դեպքերի մասին, ու շատ վիրավորված է իրեն զգում. «Ես սիրում եմ այս ազգը, այս ժողովրդին, ու մեզ սիրուն չի, որ այս խաղաղ երթը, այս տիպի վիրավորեն»

Նա նշեց, որ իր էստոնացի ընկերները զանգում ու հետաքրքրվում են՝ այստեղ ինչ է կատարվում, բայց ինքն ամեն ինչ չի բացահայտում. «Սա մեր ներքին ցավն է: Իմ ազգի անունից ես ասում եմ՝ ամո՛թ այն մարդկանց, ով թույլ է տվել այդ բանը: Պատերազմը մենք հաղթեցինք, բայց մեր ներսում մենք պարտվում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս