
Արտակ Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է

Քիչ առաջ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, 168.am-ին տեղեկացրեց, որ Արտակին տեղափոխում են Մալաթիայի բժշկական կենտրոն: Նա տեղեկացրեց նաև, որ Արտակի վիճակը կայուն ծանր է, նա ունի շատ ջարդվածքներ:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։00-ի սահմաններում Տոլստոյի փողոցից երեք դիմակավոր և ավտոմաներով զինված անձինք առևանգել են «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին։ Նշենք նաև, որ Արտակ Խաչատրյանը ԲՀԿ կուսակցության անդամ է:
Տեղեկացրել ենք նաև, որ Արտակին ծեծված վիճակում բերել՝ թողել էին իրենց տան մոտ: