Արտակին «ծեծված-ջարդված վիճակում բերել՝ թողել են» իրենց տան դռան մոտ. նրան տեղափոխում են հիվանդանոց
Քիչ առաջ «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, ՀՀ կառավարության մոտ հայտարարեց, որ իրեն զանգահարեցին տանից և տեղեկացրին, որ Արտակին «ծեծված-ջարդված վիճակում բերել և թողել են» իրենց տան դռան մոտ։ Այժմ Արտակը իրենց տանն է և մշակում են նրա վերքերը։ Արտյոմ Խաչատրյանը հայտարարեց, որ այս գործողությունը չի կոծկվելու և ամեն ինչ անելու են մեղավոներին պատասխանատվության ենթարկելու համար։
Նշենք, որ մինչ այդ Արտյոմ Խաչատրյանը և ՓՄՁ-ի ներկայացուցիչները որոշել էին սպասել մինչև ժամ 19։00-ն և նորություն չունենալու դեպքում բողոքի երթ կազմակերպել դեպի ՀՀ ոստիկանաություն՝ Վլադիմիր Գասպարյանի աշխատավայր։
Այժմ Արտակ Խաչատրյանին տեղափոխում են հիվանդանոց։