«Կարծում եմ՝ տարվա սկիզբն այստեղ կապ չունի, նույն պրոցեսն է շարունակվում անցյալ տարվանից, այսինքն՝ այն, ինչ եղավ անցյալ տարվա օգոստոսին, ինչը որ եղավ ուղղաթիռի հետ… Այստեղ խնդիրն այն է, որ Ռուսաստանը պահանջում է այս գոտում լուծում՝ ի օգուտ իրեն, այս իրավիճակն ընդամենը դրանով է պայմանավորված»:
«Եթե խոսում ենք Հայաստանի այս տարվա ձեռքբերումների մասին, ապա անպայման պետք է նկատի ունենանք որոշակի երևույթներ, որոնք ոչ թե զուտ այս տարվա ձեռքբերումներն են, այլ դրանք գալիս են նախորդ տարիներից՝ սկսած 1994 թվականից»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2014 թվականը՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
168.am-ի հետ զրույցում խոսելով այս տարվա կորուստների մասին՝ նա նշեց, որ դրանք միշտ էլ նույնն են՝ «տնտեսության անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը, սկսած ադրբեջանական զինուժի կողմից Ղարաբաղի ռազմական ուղղաթիռի խոցման դեպքից և վերջացրած այն ամենով, ինչ միշտ էլ լինում է, այսինքն՝ ոչ էֆեկտիվ պետությանը հատուկ գործառույթներ»:
«Անցնող տարին լավն էր՝ իր բոլոր թերություններով և դժվարություններով հանդերձ»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2014 թվականը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, փաստորեն, շարունակվում է «քրեակրիմինալ օլիգարխիայի» իշխանությունը: Ըստ նրա՝ դա ավելի է խորացել, նոր որակներ դրական առումով չկան, բացի այն «թատերական ներկայացումից», որ մշտական ներկայացվում է՝ «կեղծիքով և ստով շաղախված»:
«Չեմ կարծում, որ 2014-ը հաջող տարի էր, Հայաստանը վերջնականապես կորցնում է անկախության վերջին նշույլները, իշխանությունները բացարձակապես մտածում են իշխանությունը երկարաձգելու մասին, այդ թվում նաև, ցավոք սրտի, պետական ռեսուրսները, ինքնիշխանության ռեսուրսները մսխելով»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ամփոփելով 2014 թվականը:
2014 թվականը հայ ժողովրդի համար այնքան էլ բարենպաստ տարի չէր: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին մի շարք քաղաքացիներ, որոնք այնքան էլ վստահ չեն, որ 2015-ը լինելու է ավելի լավը:
«Ինչպես արդեն տեսանք 2014 թվականի ընթացքում՝ իսկական գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացը պետք է անպայման ամրապնդվի տնտեսական ռեալ գործընթացով, որը կկարողանա այդ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին տնտեսական հենք լինել»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
2014 թվականը շատ ծանր տարի էր: Այս կարծիքին է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ով 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարվա միակ ձեռքբերումը կարելի է համարել այն, որ եվրոպացիների հետ չենք:
«2014 թվականը հիմնականում բաց թողնված երևույթների տարի եմ համարում՝ տնտեսական, սոցիալական և այն առումով, որ քաղաքականության վետորը չգնաց այն ուղղությամբ, ինչ ցանկալի էր: Նախևառաջ՝ դա վերաբերում է ներդրումների պաշտպանությանը, ազգային քաղաքականությանը, արտահանման խթանմանը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով 2014 թվականին Հայաստանի ունեցած ձեռքբերումների և կորուստների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարության այս տարի կատարած աշխատանքների մեջ առանցքային է համարում Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները:
«Պարույր Սևակի հոբելյանի հետ կապված եղան մեկնաբանություններ, թե Մշակույթի նախարարությունը անդրադարձ չի կատարել Պարույր Սևակի հոբելյանին: Ես կարծում եմ՝ հոբելյաններն ինքնանպատակ չեն»:
«Որպեսզի ապամոտնաժման իրավական դաշտը հասկանաք, խնդրում եմ՝ մի քիչ կարդացեք: Ապամոնտաժման մասին որոշումը չէր կարող տալ Մշակույթի նախարարությունը, որովհետև ապամոնտաժման մասին որոշումները տալիս է ՀՀ կառավարությունը»:
«Ընտրվում են այն հուշարձանները, որոնց վերաբերյալ մենք մեր պահպանական ծառայություններից ստանում ենք ազդակներ: Արդեն հաջորդ բյուջետային տարվա մեջ մենք ընտրում ենք այն հուշարձանները, որոնք հրատապ միջամտության կարիք ունեն: Մենք արդեն ունենք շուրջ 160 հուշարձան, որոնք դիտարկման են ենթարկվել, և որոնցից 20-ը մտել է վերականգնման ծրագրերի մեջ»:
Կիման պատմում է, որ փոքր տարիքից միշտ բակում տղաների հետ ֆուտբոլ է խաղացել, բայց երբեք չի մտածել, որ ֆուտբոլն իր համար կարող է դառնալ մասնագիտություն:
«Այդ սպեկուլյատիվ վիճակը կարող էր շատ ավելի մեծ անկման տաներ, շատ շուտ կարողացավ Կենտրոնական Բանկն իր գործիքներն օգտագործել, և ժամանակավորապես լուծում գտավ այս հարցը»:
«Եթե հայ և ռուս բիզնեսմենները կարողանում են կարգավորել այդ խնդիրը, ապա ո՛չ պարոն Պուտինը, ո՛չ պարոն Սարգսյանը խառնվելու կարիք չունեն»
«Շատ մարդիկ կարծում են, որ հունվարի 2-ին դրախտի դռները բացվելու են մեզ համար, դա այդպես չէ, խնդրում եմ՝ իրական լինել»
«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը կարծում է, որ 2015 թվականին Ղարաբաղյան խնդրի հետ կապված զարգացումների կամ հետընթացների համար դերակատարում է ունենալու առնվազն 2 գործոն:
«Մենք այսօր ականատեսն ենք շատ հարցերում ռուս-թուրքական շահերի հատումների, և նման հատումների ներքո 100-ամյակն այդ օրակարգում բարձր տեղ չի զբաղեցնի»:
«Ես միտումի էլեմենտ կտեսնեի այն դեպքում, երբ իր դրսի բոլոր ռազմաբազաները թվարկեր, Հայաստանը մնար: Այսօր Ռուսաստանն ունի բավական մեծ ներկայություն և ռազմաբազա Սիրիայում, բայց իր ներկայացրածների մեջ չկար նաև դա, այսինքն՝ եթե դու բոլորը թվարկում ես և այն մեկը բաց ես թողնում, կարելի է միտումի էլեմենտներ տեսնել, բայց եթե դու այնպիսի բացթողում ես արել, որ բոլորի վրա անդրադարձել է, այս պարագայում էլ ուրիշի սխալը մեկնաբանելն այնքան էլ ճիշտ չէ»:
Քաղաքագետը կարծում է նաև, որ այս իրավիճակի հիմքը էլիտայի բացակայությունն է. «Որովհետև Դեմիրճյանի ժամանակ բուծվում էին ցեխավիկներ, մնացածները տեղ չունեին, որից հետո եկավ մի պահ, ՀՀՇ-ն փորձեց ինտելեկտուալ մաս հանել իշխանություն, ու շատ արագը գործը գնաց այն նախկին ցեխավիկներին և այլն, որոնք քաղաքականությունը և տնտեսությունը միահյուսեցին իրենց, և պետական ապարատը դարձրեցին գործիք՝ անձնական հարստացման համար: Վերջին ընտրություններին հայտարարեցին, որ բիզնեսը պետք է հեռանա, բայց բիզնեսն այնպես հեռացավ, որ կանանց տվեցին ու իրենք վերադարձան: Տեսաք՝ ի՜նչ հայկական շուստրիություն, և քաղաքականությունը վերածվել է շուստրիության»:
«Տարին կողոպուտով ավարտվեց, դա իսկական կողոպուտ էր: Ես ենթադրում եմ, որ եթե նորմալ պետություն լիներ, մի հանձնաժողով էին ստեղծել և պարզել էին՝ որքա՞նն է սպեկուկլյատիվ մասը դոլարի և դրամի շարժի, ինչքա՞նն է օբյեկտիվը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Իհարկե, վտանգի 5% կա, բայց առայժմ այդ վտանգը տեսանելի չէ»,- պատասխանելով հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսում Հայաստանի համար վտանգներ չտեսա՞ք՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Եթե նկատել եք՝ ես երկու տարի է ընտրություններից մի բան եմ ասել՝ բուրգը պետք է ճաքի, երբ «Բարգավաճն» ու Հանրապետականը գրկախառն Հայաստանի կյանքն ուտում էին:Այդ բուրգը ճաքելէ, բայց լավ չի ճաքել, մենք պետք է աշխատենք, որ այդ խոցը մեծանա,մրցակցություն առաջանա»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը միշտ շատ մեծ հաճույքով է լսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսները, որովհետև ըստ նրա՝ ՌԴ նախագահի «մեսիջները» շատ հստակ են, «կայացած, խարիզմատիկ քաղաքական գործչի ասուլիս է, որը հասկանում է իրավիճակը»:
«Կարելի է միշտ էլ մեկնաբանել՝ դե, մարդը մոռացել է, կամ համարում է իր շատ մոտիկ ընկերը: Մյուս կողմից՝ կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ՝ եթե մարդն ընկալում է, որ մեկն իր ռազմավարական գործընկերն է, առաջինը հենց նրան է հիշում, այնպես որ, այստեղ կարող էր հենց առաջինը հիշել իր բազան Հայաստանում»:
«Ես կարծում եմ՝ վարչապետի այցը խանութներ կոնկրետ հետևանքներ կունենա և ունենում է: Չէ՞ որ մենք ինքներս մեղավոր ենք, որովեհտև, եթե խանութի տերն առանց որևէ հիմնավորման բարձրացնում է ապրանքների գները, դրա դեմ ես չգիտեմ՝ քանի հոգի և քանի հանձնաժողով պետք է պայքարի: Կարծում եմ՝ նաև մեր մտածելակերպի մեջ խնդիր կա»:
Տնտեսությունը շատ հարցեր է լուծում քաղաքականության մեջ: Այս կարծիքն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ըստ որի՝ ֆինանսական ինստիտուտները ոչ միայն պետք է կարգավորման խնդիրներով զբաղվեն, այլ նաև պետք է տարբեր կանխատեսումներ անեն և ծրագրագրավորեն. «Մեր բոլոր քննարկումներից հասկանալի էր, որ փորձեր արվել են, այնպես չէի, որ չեն արվել, բայց թե ո՞ր մակարդակին և աստիճանին կհասներ, բնականաբար, չէր կանխատեսվում»:
«Բնականաբար, մենք ապրում ենք Կովկասում, և ցանկացած մարդ՝ լինի քաղաքական գործիչ, ընդդիմադիր կամ չգիտեմ՝ ինչ, եթե հայհոյում է, պետք է գրեթե միշտ պատրաստ լինի, որ ինչ-որ ռեակցիա այդ գործողության արդյունքում լինելու է: Իմ կարծիքով՝ սա ինչ-որ ավելի ստորին օղակներում ծնված նախաձեռնություն է»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված հարձակման մասին: