Վարդան Այվազյանը՝ Բերձորի միջադեպի մասին. «Եթե Արցախի հերոսը կամ ցանկացած հերոս մի այլ գործողություն է անում, ասում են՝ ընկեր ջան, հերոս ես, բայց հանգստացի»

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, խոսելով Բերձորում տեղի ունեցած դեպքերի մասին, ասել էր. «Հասարակ մարդկանց թողում են Ղարաբաղ, մուտիլովշիկներին՝ չէ»:

Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ մի՞թե արդեն «հանրապետականներն» են որոշում՝ ով կարող է մուտք գործել Արցախ, ով՝ ոչ, ասաց.

«Որպես կանոն՝ Արցախն է որոշում: Ես դատապարտում եմ ցանկացած ձևի բռնություն, եթե դա տեղի է ունենում հայի նկատմամբ, բայց որևէ մեկի մոտ կասկած կա՞, որ այսօր Արցախը ստանդարտ վիճակում չէ գտնվում»:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, թե ակցիայի մասնակիցները նախապես զգուշացված են եղել, որ չգնան այնտեղ ավտոշքերթ իրականացնելու. «Դեմ եմ, որ բռնության ձևեր են օգտագործվել, ցանկացած բռնության դեմ եմ ես, բայց հակադարձ կողմն էլ պետք է նայես»:

Կարդացեք նաև

Հարցին էլ՝ մարդիկ գնացել են, պատերզամին են մասնակեց, միթե կարելի՞ է Արցախի հերոսին ծեծել, Վ. Այվազյանն այսպես պատասխանեց.

«Արցախի հերոսին հերոսության համար պարգևատրում են, բայց եթե Արցախի հերոսը կամ ցանկացած հերոս մի այլ գործողություն է անում, ասում են՝ ընկեր ջան, հերոս ես, բայց հանգստացի»:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բերձոր շրջանում մեծաքանակ ոստիկաններ ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակում են գործել Հիմնադիր խորհրդարանի անդամների վրա, ովքեր «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթով պատրաստվում էին մեկնել Ստեփանակերտ:

 

Տեսանյութեր

Լրահոս