Բաժիններ՝

Հնարավո՞ր է՝ Վալերի Պերմյակովին անմեղսունակ ճանաչեն. Պարզաբանում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ռուսական մամուլում պարբերաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, թե Գյումրիում 7 մարդու սպանության մեջ մեղադրվող ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը չէր կարող զորակոչվել բանակ, քանի որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով:

168.am-ի հետ զրույցում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը նշեց, որ օլիգոֆրենիան մտավոր հետամնացությունն է, որի դեպքում մարդու ինտելեկտը ցածր է լինում:

Նա նկատեց, որ այդ հիվանդության դեպքում եթե հիվանդը խանգարումներով չի ուղեկցվում, և՛ խորհրդային տարիներին էին տանում բանակ, և՛ հիմա:

Խոսելով այն մասին՝ արդյոք Վալերի Պերմյակովի գործողությունները համապատասխա՞ն են այդ հիվանդությամբ տառապող մարդկանց գործողություններին՝ Ա. Սողոյանը նշեց, որ հիմա նրա գործողություններն այդ հիվանդությանը համապատասխան են, թե ոչ, ոչ ոք չի կարող ասել. «Որովհետև ոչ մեկս չգիտի՝ նրա գործողություններն ինչպիսին են եղել»:

Կարդացեք նաև

Նա նշեց նաև, որ նման դեպքերում ընդհանրապես փորձաքննություն է նշանակվում:

Հարցին՝ եթե մարդ տառապում է այդ հիվանդությամբ, հնարավո՞ր է նրան անմեղսունակ ճանաչեն, Ա. Սողոյանը պատասխանեց, որ անմեղսունակությունը որոշվում է ամեն կոնկրետ դեպքի հետ կապված.

«Այնպես չէ, որ եթե մարդը տառապում է շիզոֆրենիայով կամ օլիգոֆրենիայով, ուրեմն՝ ինքն ընդհանրապես անմեղսունակ է: Գործողությունը կատարելիս ինքը իրեն հաշիվ տվե՞լ է, կարողացե՞լ է կառավարել իր գործունեությունը, գործողությունները, դրանք փորձագիտական հարցեր են, որոնք տրվում են մասնգիտական մի քանի հոգուց կազմված հանձնաժողովի կողմից, որը մարդուն զննում է, որից հետո նոր եզրակացություն է տալիս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս