«Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր խոսքին». Պարույր Հայրիկյան

«Եռյակն է իրենից դուրս եկել, ինքը եռյակից դուրս չի եկել, եռյակն ինքն իրեն պառակտել է, Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր խոսքին»,- այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ սպասում էր նա արդյոք, որ Ր. Հովհաննիսյանը դուրս կգար ոչ իշխանական եռյակի կազմից, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Մեր մյուս հարցին՝ սպասո՞ւմ էր, որ Գագիկ Ծառուկյանը նման հայտարարություն կաներ, կամ՝ եռյակի մյուս երկու ուժերը չէին գա այդ հավաքին, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Եթե որևէ մեկը Հայաստանում փորձում է ազնիվ քայլ կատարել, և այդ ազնիվ քայլը չի ուղեկցվում հրապարակային դրսևորմամբ, միշտ պետք է դու վերապահ լինես, զգույշ լինես»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս