
«Եռյակ գոյություն չունի». Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատության հրապարակում կազմակերպված ասուլիս-հավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եռյակ այլևս գոյություն չունի: Նրա խոսքով՝ իրենք մեկ տարի շարունակ պայքարել են եռյակի ուժերի հետ, բայց այսօր նրանք այդպես էլ չեկան Ազատության հրապարակ, ինքը մենակ է այնտեղ կանգնած, այն դեպքում, երբ, ըստ նրա՝ կիարկի օրը եռյակի առաջնորդները պայմանավորվել են մյուս երկու ուժերը ևս պետք է լինեն Ազատության հրապարակում:
Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, բայց եռյակ, որպես այդպիսին՝ գոյություն չունի: