«Գագիկ Ծառուկյանին մեկը դրդում էր այս քայլին, ու ինքը չհասկացավ դա»
Հրապարակախոս Սարգիս Հացպանյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությանը, հիշեցրեց նախկինում հնչեցրած իր այն հայտարարությունը, որ՝ «եթե Գագիկ Ծառուկյանը իր կյանքի մի րոպեն ընդդիմադիր դառնա, այդ րոպեին հաջորդող առաջին ժամում ինքը բոմժ կդառնա»:
«Այսինքն՝ իրեն մինչև վերջ կունեզրկեն, իրեն հագնելու շապիկ չի մնա: Դրա համար, նրան մեկը դրդում էր այս քայլին, ու ինքը չհասկացավ, որ ինչ-որ մեկը դրդում է նրան»,- նկատեց նա:
Ս. Հացպանյանի համար անհասկանալի է ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլև Լևոն Տեր-Պետրոսյանը. «Իրեն նույնպես շատ մոտիկից ճանաչելով, ինձ համար անհասկանալի է, որ նա մարտի 1-ի արյան մեջ ձեռքերը թաթախած մարդկանց հետ կարողոցավ ինչ-որ սիլիբիլի անել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն այդ հանդիպումների ժամանակ նայում միմյանց աչքերի մեջ, որ մի հատ էլ ընդդիմություն են խաղում»: