«Պետք է ոչ թե Անգլիայի թագուհու վրա մուննաթ գան, այլ…». Ստյոպա Սաֆարյան
Հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից ետ կանչելը սպասված քայլ էր, որովհետև այդ քայլի մասին նախապես հայտարարվել էր, դրանից հետո անցել էր որոշակի ժամանակ, և, կարծես թե, Հայաստանի իշխանությունները որևէ առարկություն չէին լսել դրա անթույլատրելիության մասին: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարեց անցյալ տարի՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ:
Ըսս նրա՝ արձանագրությունների հետ կանչելը հիմա խնդրահարույց չէ որևէ մեկի համար, որովհետև, ինչպես նշում են դիվանագետները, ճիշտ այնպես, ինչպես այժմ անհայտ կդառնան Հայաստանում հայ-թուրքական արձանանգրությունների կարգավիճակը, նույնքան անհայտ եղել է դրանց կարգավիճակն Անկարայում. «Այսինքն՝ առանձնապես բան չի փոխվում, առավել ևս, որ արձանագրություններին միջազգային հանրության նվիրվածությունը այդքան էլ մեծ չէ»:
Ս.Սաֆարյանը կարծում եմ՝ այս քայլն ուշացած էր, որպեսզի մենք չհասնեինք 2015 թվականը, որպեսզի չլիներ Թուրքիայի «այս բավականին ցինիկ քաղաքականությունը» Գալիպոլի ճակատամարտի 100-րդ տարելիցի իրադարձությունները պլանավորելու առումով, որոնք, ըստ նրա՝ ավելի շատ ուղղված են հենց Ցեղասպանության խնդրին:
Ս. Սաֆարյանը հիշեցրեց անցյալ տարի ապրիլի 24-ին հնչեցրած Էրդողանի ուղերձը, որտեղ նա 2015 թվականի իրադարձությունները համարեց «մեծ ցավ». «Դրանից հետո Ա. Դավութօղլուն իր հոդվածում չափազանց բացեց Էրդողանի տեքստը: Ասում էր՝ Էրդողանն ասում էր, որ այնպես առանց խտրականության, ազգային և այլ պատկանելության հիմքի վրա տեղի է ունեցել այդ ցավալի իրադարձությունները, նույնքան անխտրական էլ պետք է լինի դրանց հիշատակումը:
Այսինքն՝ Օսմանայան կայսրությունը բացարձակապես նպատակ չի դրել հայերին իրենց էթնիկ ծագման պատճառով վերացնել, հետևաբար՝ պետք չէ պատմությունը մեկնաբանել այդպես: Եվ ահա Գալիպոլիի ճակատամարտը գալիս է որպես մի միջոցառում, որը կազմակերպվում է ցույց տալու համար աշխարհին, որ այս հայերը, որոնք Ծիծեռնակաբերդում ապրլի 24-ին ընդամենն իրենց ցավն են հիշում, իրականում մոռանում և անտեսում, վիրավորում են ուրիշների ցավը՝ չհիշելով դրանց մասին, որովհետև այստեղ զոհվել են անգլիացիներ, կանադացիներ, նորզելանդացիներ և ավստրիալացիներ: Այսինքն՝ ներկայացնում են, որ այնպես չէ, որ հայերը զոհ են, այնպես չէ, որ հայերը միակ զոհն են»:
Ըատ Ս. Սաֆարյանի՝ եթե մենք այդ արձանագրություններն ավելի շուտ հետ կանչեինք, միջազգային մի պրոցես կգնար, և մեզ թույլ կտար ավելի մեծ ժամանակ ունենալ աշխարհի ղեկավարների հետ աշխատելու, նրանց համոզելու առումով.
«Ցավոք, մենք սխալներ թույլ տվեցինք, Հայաստանը հրապարակային չդարձրեց, որ ինքը աշխարհի երկրների ղեկավարներին դիմել է, այպես հրապարակային չարեց, ինչպես դա արել է Էրդողանը: Էրդողանը պարզ ասաց՝ ես 102 նախագահի նամակ եմ գրել: Հայաստանը հայտարարեց, որ լավ կլինի, որ աշխարհը գա այստեղ ապրիլի 24-ն անցկացնի:
Սերժ Սարգսյանը Լատինական Ամերիկա այցելություններ էր ունենում, Հռոմի պապին էր տեսնում, Ֆրանսիայի նախագահին էր հանդիպում, մենք բոլորս գիտեինք, որ նրանց հետ քննարկվում է ապրիլի 24-ին այստեղ լինելու խնդիրը, բայց, կներեք, այդ փսփսոցը պետք չէր, պետք էր շատ համարձակ, հրապարակային հայտարարեր, որ բոլորին էր հրավիրում, որ նամակները բոլորին են գնացել, և ոչ թե այսօր Անգլիայի թագուհու վրա մուննաթ գան ու ասեն՝ ինչի է գնում Չանաքկալե, ես չգիտեմ՝ մենք ինչպե՞ս ենք հրավիել նրան, արդյոք հրավիրե՞լ ենք, թե՞ ոչ, և արդյոք նա մերժե՞լ է, թե՞ ոչ: Մի խոսքով՝ քայլն ուշացած էր, բայց տեղին էր»: