«Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հոդվածը պատռեք ու գցեք աղբամանը». Ֆերդինանդ Առաքելյան
«Մենք չէինք նախատեսել, որ այսպես միանգամից հրապարակայնորեն հանդես կգանք, այս ֆորսմաժորային իրավիճակը մեզ պարտադրեց անպայման հանդես գալ և ներակայանալ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ` խոսելով մտավորկանաների կողմից հրապարակված հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց Ազատ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ մտավորականներ հայտարարություն էին տարածել, որով հայտնել էին իրենց մտահոգությունը երկրի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այդ հայտարարության տակ ստորագրել են Ազատ Եղիազարյանը (Բանասիրական գիտությունների թեկնածու), Կարինե Դանիելյանը (Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Թաթուլ Մանասերյանը (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Ֆերդինանդ Առաքելյանը (Քանդակագործ), Բենիամին Միրզոյանը (Պրոֆեսոր, Հայրենական Մեծ պատերազմի վետերան), Արմեն Հովսեփյանը (Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր), Կարին Տոնոյանը (Լրագրող, հաղորդավար), Ռուբեն Բարենցը (Երևանի աշխարհաքաղաքական ակումբ), Արման Բոշյանը (Երևանի աշխարհաքաղաքական ակումբ), Ջուլիա Մարտիրոսյանը («Ավանգարդ-մեդիա» ՀԿ), Ժասմինա Ղեվոնդյանը («Ներուժ» ՀԿ նախագահ) և Արամ Գ. Սարգսյանը (Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար):
Ա. Գ. Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են հադես գալ շատ համապարփակ ծրագրով, որը տարբերվելու է այսօրվա քաղաքական գծից.
«Հիմա չեմ կարող կոնկրետ ասել՝ երբ պատրաստ կլինի այդ ծրագիրը: Դա գործնական գործողությունների ծրագիր է, այիսնքն՝ մենք ամեն մի բնագավառի հետ կապված պետք է ունենանք հստակ մեխանիզմներ, թե ինչպես պետք է վարվել, և մենք այս հայտարարության մեջ գրել ենք, որ այն Հայաստանը, որը երևի թե երանելի է բոլոր հայերի համար, այսօր դեռ գոյություն չունի, և դրան է պետք ձգտել»:
Նա նշեց, որ երբ Հանրապետության նախագահը հայտարարեց, որ օլիգարխիան չպետք է լինի իշխանության մեջ, իրենք որոշեցին առիթն օգտագործել.
«Ընդհանրապես, ես կարծում եմ՝ օլիգարխիան պետք է լինի պետության մեջ: Եթե իրենք նման ցանկություն ունեն, ապա մենք կողմ ենք և պատրաստ ենք այդ հարցում բոլորս աջակցնենք: Այն արատները, որոնք ձևավորված են, և որոնց մասին մեկ անձի վերաբերյալ խոսվեց, մենք գտնում ենք, որ պետք է լինի բոլորին վերաբերող, և հատկապես՝ յուրայիններին: Եթե դրանից չի սկսվում այդ մաքրման գործընթացը, ապա դա կիսատ-պռատ, կամ ուղղակի հաշվերհարդարի նմանվող որևէ երևույթ է դառնում»:
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ նշեց, որ պետք է ճշտել այն ճանապարհները, թե ոնց են գնալու, ինչ է արվելու. «Իհարկե, օլիգարխիան իրավունք չունի իշխանության մեջ լինելու, իհարկե, այսօրվա այս վիճակը շատ անտանելի է, ամբողջ երկրի փողերը 5-6 հոգում մոտ են, իսկ մնացածը աղբանոցում հաց են ման գալիս: Դա ընդունելի չէ: Կարևոր է, որ մտավոականությունն այս անգամ գոնե լավ մտնի գործի մեջ, այլ ոչ թե ստվերի մեջ մնա, որովհետև վերջում բոլոր պահանջում են: Կարևորը նաև նա է, որ չպետք է գնալ ցնցումենրի ճանապարհով, այլ գնալ ինտելեկտուալ, ուղիղ, հանգիստ, էվոլյուցիոն ճանապարհով»:
Հարցին՝ Ձեր կարծիքով՝ Ձեր հայտարարությանը և ծրագրին քաղաքական դաշտն ինչպե՞ս կարձագանքի, բանասիրական գիտությունների թեկնածու Ազատ Եղիազարյանն այսպես արձագանքեց.
«Հիմա մենք ի՞նչ քաղաքական դաշտ ունենք: Դրա համար էլ մենք այդ դաշտի արձագանքներին շատ մեծ նշանակություն չենք տալիս»:
Իսկ Ֆ. Առաքելյանն էլ ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հոդվածը պատռեք ու գցեք աղբամանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: