«Գագիկ Ծառուկյանը չի կարող դուրս գալ քաղաքականությունից». Վարդան Խաչատրյան
«Բոլոր համանման ելևէջները, որոնք ի վիճակի են մեծ զանգվածներ ներառել և հասարակության մեջ առաջացնել ճաքեր, կրում են քաղաքական բնույթ: Այդ տեսակետից կարելի է ասել՝ ալիք եղավ հասարակության մեջ, որը ցույց տվեց, որ մեր ներքին քաղաքական կյանքում ամեն ինչ այնքան էլ կարգին չէ, և պայթյունավտանգ վիճակը ոչ միայն արտաքինից է մեր երկրին շրջափակել, այլև ներսում գոյություն ունի՝ զգալի մասով արտաքինի ճնշման արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը:
Հարցին՝ իշխանությունները սրեցի՞ն իրավիճակը, Վ. Խաչատրյանը պատասխանեց, որ հնարավոր չի սրել իրավիճակը, եթե հակասությունների հիմքեր չկան:
Ըստ նրա՝ հանգուցալուծում չի կարող լինել, քանի դեռ դեմառդեմ, զանգվածային առճակատում չի եղել: Նրա խոսքով՝ եթե չշարունակվի պայքարը, ապա ապագայում կլինի նույնպիսի իրավիճակ:
Հարցին՝ ԲՀԿ-ն ակտիվ կմնա՞ քաղաքական դաշտում, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց.
«Եթե ես լինեի նրանց փոխարեն, բացահայտ ակտվիտություն, որը բերում է նոր առճակատման, չէի անի»:
Հարցին էլ՝ Գ. Ծառուկյնաը դուրս կգա՞ քաղաքականությունից, Վ. Խաչատրյան այսպես պատասխանեց.
«Իմ պատկերացամբ՝ Գագիկ Ծառուկյանը չի կարող դուրս գալ քաղաքականությունից, որովհետև քաղաքականությունն այստեղ կապվում է ամեն ինչի հետ, քաղաքականությունից դուրս գալը նշանակում է այդ ամեն ինչում հետընթաց և կորուստներ»:
Ըստ նրա՝ հասարակության մոտ հիասթափություն կլինի, քանի որ հանգուցալուման էին սպասում, որը չեղավ, ինչը կբերի որոշակի զարգացումների. «Բայց իրավիճակը ժամանակավորապես հանդարտեցան ուղու վրա է»:
«Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ «Ժառագության» առաջիկա նիստում քննարկվելու է նաև «Ժառանգության»՝ եռյակից դուրս գալու հարցը: Հարցին՝ ինչքանո՞վ եք դա հնարավոր համարում, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց.
«Այն հանգամանքը, որ եռյակում կային տարաձայնություններ, դա ակնհայտ է, որ տարաձայնությունների պայմանաներում քաղաքական ցնցումերը չեն նպաստելու նրա միաձուլմանը կամ հակասությունների վերանալուն, դա էլ էր ակնհայտ: Հնարավոր է, որ «Ժառանգությունը» քաղաքական զարգացումների մեջ ուրույն խորշ գրավի, ինչպես մյուս երկու ուժերը»: