«Քաղաքական պայքարի բոլոր ձևերը սպառված են. նման դեպքերում մարդիկ զենք են վերցնում և գնում են զինված պայքարի». Անդրեաս Ղուկասյան

Նախագահի նախկին թեկանածու Անդրեաս Ղուկասյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջությամբ ոչնչացված է, և գրեթե բոլոր քաղաքական ուժերը դիակներ են:

Հարցին՝ կարո՞ղ են այս իրավիճակում նոր ուժեր ի հայտ գալ, Ա.Ղուկասյանն այսպես արձագանքեց.

«Ո՞նց կարող են նոր ուժեր իր հայտ գալ: Բաղրամյան 26-ը հիմա պետք է հայտարարություն տա՞, որ պահանջվում է ըննդիմություն, խնդրում ենք աշխատանքի ներկայանալ, պատրաստ լինել, որ այդ ընդդիմադիր գործունեության արդյուքնում կորցնելու եք կյանքը, պատիվը, գույքը: Որևէ մեկը կարձագանքի՞ այդ հայտրարությանը»:

Ըստ Ա. Ղուկասյանի՝ նման դեպքերում պայքար կարող է լինել, բայց դա արդեն քաղաքական պայքար չէ. «Նման դեպքերում մարդիկ զենք են վերցնում և գնում են զինված պայքարի, երբ երկրում ստեղծվում է մի իրավիճակ, որ քաղաքական պայքարն անիմաստ է, և կա խնդիրը, որը պետք է լուծել, մարդիկ այդ խնդիրը լուծում են հետևյալ կերպ՝ վերցնում են զենք և սկսում են զինված պայքար: Քաղաքական պայքարի բոլոր ձևերը սպառված են, որովհետև արժեզրկված են հանրության աչքերում»:

 

Տեսանյութեր

Լրահոս