Սարգիս Հացպանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին. «Իշխանությունը մի քարով երկու թռչուն խփեց»

«Ես մի քանի անգամ ասել եմ, էլի կրկնեմ՝ «Բարգավաճ Հայաստան» անունուվ կուսկացություն չկա: Այդ ամենը անհեթեթ փուչիկներ են, այդտեղ չկա գաղափար, չկա մարդ, չկա որևէ աշխատանք: Դա քաղաքական գործիչ չհանդիսացող, հասարակական գործիչ չհանդիսացող, նույնիսկ գործարար չհանդիսացող ինչ-որ մարդու, ֆեոդալական համակարգի ստեղծած գրպանային ինչ-որ միավոր է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով ներքաղաքական զարագացումների մասին՝ նման տեսակետ հայտնեց  հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Նրա խոսքով՝ ստեղծման օրից հայտնի էր, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է, և հենց Ռոբերտ Քոչարյանն է այդ ամբողջի հետևում կանգնած մարդը.

«Այս վերջին ժամանակներում տեղի ունեցածը ավելի ցայտուն ցույց տվեց, որ այդ մեկը Ծառուկյանին շատ լավ կարողացավ օգտագործել և փչացնել: Այսինքն՝ մի քարով երկու թռչուն խփեցին:

Գագիկ Ծառուկյանինն ընդդիմություն հորջորջելը անհեթեթության գագաթնակետն է: Ես չեմ կարողանում հասկանալ մարդկանց: Կա՛մ իրենք անմեղսունակ են, կա՛մ իրենց անմեղսունակի տեղ են դնում:

Գ.Ծառուկյանին ուզում էին վիրավորելով ու նսեմացնելով դուրս հանել այս համակարգից, որը հարիր է այս իշխանություններին, նրանք միայն այդ ձևը գիտեն, այլ քաղաքակիրթ ձև չգիտեն, որ կարողանան անել»:

 

Տեսանյութեր

Լրահոս