«Առաջին նախագահը շատ քիչ քննադատեց իշխանություններին այդ հարձակման համար, որովհետև ժամանակին նա համարյա նույնն է արել ՀՅԴ հանդեպ». Քաղաքագետ
Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ որքան էլ փորձում են քաղաքական դաշտը մաքրել ոչ բնականոն վիճակում, այն անընդհատ գտվում է վերադասավորման մեջ.
«Ինչո՞ւ, օրինակ, առաջին նախագահը շատ քիչ քննադատեց իշխանություններին այդ հարձակման համար, որովհետև ժամանակին նա համարյա նույնն է արել Դաշնակցության հանդեպ: Մի օր արթնացանք ու տեսանք, որ ՀՅԴ-ն ընդհանրապես «չարիք» է, և այլն»:
Քաղաքագետի գնահատմամբ՝ նորմալ է, որ մենք ունենք 3 նախագահ, և իրենք քաղաքականությունից դուրս չեն. «Ես նորմալ եմ դա համարում, և չպետք է այդ նախագահները և իրենց քաղաքականությունը համապատասխանեն ինչ-որ մեկի պատկերացումներին: Քաղաքական դաշտը ուշքի կգա, քաղաքական դաշտը կվերադասավորվի: Ես այն ժամանակ դեռ ասացի, որ քառյակը որոշ ժամանակ կաշխատի, հետո կլուծարվի: Այդ ամեն ինչը շարքային բաներ են Հայաստանի քաղաքական կյանքում, բայց շարքային բաներ չեն, որ Հայաստանի քաղաքական կյանքը փորձում են տանել այն ուղիով, որը խորթ է Հայաստանի մեծ մասի բնակիչների համար»:
Շ. Խաթլամջյանը կարծում է այդ իրադարձությունների շարանից հետո շատ մարդիկ մտածում են՝ գնալը ճիշտ է: Ըստ նրա՝ ամենավտանգավորը դա է. «Մենք մի 5 տարի հետո կարող ենք ունենալ 7000-անոց հանրապետություն»:
Մանրամասները՝ տեսանյութում: