«Միայն ՀՅԴ-ն դեռ քաղաքական դիակ չէ, բայց կդառանա այդպիսին ապրիլի 25-ից հետո»

Նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ապրլի 25-ից հետո ՀՅԴ-ն հայտնվելու է ԲՀԿ-ի կարգավիճակում:

Լրագրողի հարցին՝  կոնկրետ ի՞նչ ի նկատի ունի նա, Ա. Ղուկասյանն այսպես պատասխանեց.

«Քաղաքական ուժն այն դեպքում է ուժ, եթե ունի հանրային վստահություն: Դաշնակցությունը սփյուռքում գործող մի քաղաքական ուժ է, որը եթե ապրիլի 25-ին զրկվի հանրային աջակցությունից, հայտվելու է նույն իրավիճակում, ինչը մյուս քաղաքական ուժերը Հայաստանում, որոնք  վաղուց արժեզրկվել են, և հանրության աչքերում իրենցից ուժ չեն ներկայացնում»:

Նշենք, որ ասուլիսի ընթացքում Ա. Ղուկայսնանն ասաց, որ Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ուժերը դիակներ են:

Հարցին՝ այսինքն՝ ՀՅԴ-ն քաղաքական դիակ չէ՞, Ա. Ղուկասյանն այսպես պատասխանեց.

«Այս պահի դրությամբ ՀՅԴ-ն իր վրա վերցրել է մեծ առաքելություն՝ հանդես է եկել համահայկական հռչակագրով: Պատմության մեջ առաջին անգամ առաջ է քաշվել համահայկական հռչակագիրը, տեքստ, որը բերվել է ամբողջ հայ ժողվրդի անունից: Դրա մասին Հայաստանում ոչ ոք չի խոսում՝ բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, որն ասաց, որ ինքն այդ տեքստի հետ կապ չունի:

Տեսնում ենք՝ քաղաքական դաշտը տապալած է, և կա ինչ-որ մի տեքստ, որտեղ գրված են այդ բարձր խոսքերը: Կարո՞ղ է դա դառնալ իրական քաղաքական գործընթաց, իմ կարծիքով՝ ոչ, և դա Դաշնակցության համար լինելու է լրջագույն խնդիր, որովհետև ինքն է մոդեռատորն այս ամբողջ պրոցեսի»:

 

Տեսանյութեր

Լրահոս