«Ոչ»-ի ճակատի ուժերին ոչինչ չի հաջողվի. ՀՀԿ-ական պատգամավոր

«Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի ուժերին ոչինչ չի հաջողվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ նրանք ուզում են առաջանորդվել այն սկզբունքով, որ հասարակության մի մասը դժգոհ է, և այն, ինչ առաջարկում է կառավարությունը՝ վատ է: Ա. Զաքարյանի բնորոշմամբ՝ նրանց գործողությունները կառուցված են «ոչ ռացիոնալ» քայլերի վրա, ու «ոչինչ չեն առաջարկում». ««Ոչ» նշանակում է մնալ նույն տեղում, ապագայում նույնպես բոլոր պրոբլեմները բարդել գործող համակարգի վրա: «Ոչ»-ի ճակատը քարոզարշավի ընթացքում մեկ ամիս շարունակ հասարակությանը նույն բանն է ասելու, այնինչ «Այո»-ի ճակատը, մեծ ծավալի աշխատանք ունի անելու, հասարկությանը իսկապես ասելիք ունի»:

Տեսանյութեր

Լրահոս