«Գագիկ Հարությունյանին խոստացել են բաներ…». Արամ Մանուկյան

«Ես հայտարարում եմ, որ Գագիկ Հարությունյանը օրենքը խախտել է»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի նախագահը պարտավոր է լինել գործող Սահմանադրության երաշխավորը, պաշտպանը, և գործող Սահմանդրության դեմ որևէ քայլի դեպքում առաջինը պետք է նա արձագանքի, այնինչ, Ա. Մանուկյանի փոխանցմամբ՝ Գագիկ Հարությունյանը «լրիվ հակառակ ծայրից է աշխատում»:

«Ինքն այսօր քարոզում է, ու երկար ժամանակ աշխատել է գործող Սահմանադրությունը փոփոխելու համար, այսինքն՝ ինքն իր գործունեության հակառակ գործունեությամբ է զբաղված եղել ամբողջ ընթացքում: Իրեն խոստացել են բաներ, իր 70-ամյակը լրանում է 2018-ին, և մի հոգի էլ է ավելացել, որ այս սահմանադրական փոփոխություններով ուզում է երկարաձգել իր կյանքը, այդ երկրորդը Գագիկ Հարությունյանն է: Առաջինը Սերժ Սարգսյանն է ուզում իր իշխանությունը ձգի, մյուսն էլ արդեն Գագիկ Հարությունյանն է: Էլի կան, բայց սրանք մի քիչ մեծ պաշտոնների ակնկալիքներ ունեն: Վենետիկին եմ ուզում հարցնել՝ դուք այսքանը չգիտե՞ք, որ Գագիկ Հարությունյանը՝ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, առավել ևս՝ նախագահ չի կարող լինել»,- հայտարարեց պատգամավորը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս