«Ինքը գոնե պետք է ամուսնանար, երեխաներ ունենար, Վազգենը շատ նպատակներ ուներ». Գրետա մայրիկը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

«Ափսոսում եմ, որ ինքը գոնե պետք է ամուսնանար, երեխաներ ունենար, Վազգենը շատ նպատակներ ուներ, պետք է կատարեր, բայց այսպես թողեցին, շատ բան կա ափսոսելու, մեր ժողովուրդն այսպես չէր ապրի…»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, արցունքն աչքերին՝ ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը:

Հարցին՝ ո՞ւմ էին խանգարում նրանք, որ նման բան տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Գրետա մայրիկն այսպես պատասխանեց. «Երևի ինչ-որ մեկին, մի քանիսին խանգարում էին, թե չէ՝ ի՞նչ ունեին նրանց դեմ, երկիրն ազատագրած Սպարապետին այդպե՞ս են անում: Նա այնքան սիրված, հարգված էր բոլորի կողմից, չգիտեմ՝ ինչո՞ւ այդպես եղավ, նախանձն արեց երևի»:

Հարցին էլ՝ ըստ Ձեզ՝ քաղաքական կամքի պարագայում բացահայտված կլինե՞ր «Հոկտեմբերի 27»-ը, Գրետա մայրիկն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել: Քաղաքական կամք միշտ էլ եղել է, բայց ովքեր արել են, չենք կարող բացահայտել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս