Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին

2015 թվականը օդերևութաբանության առումով ռեկորդային տարի էր Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ այս տարի եղել է ամենատաք ձմեռը, ամենաշոգ ամառը, ամենախոնավ հոկտեմբերը:

Հոկտեմբեր ամսին տեղումները կազմել են ամսական նորմայի կրկնապատիկը և եռապատիկը: Այս տարվա նոյեմբերին օդի ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից մեկ աստիճանով ցածր, իսկ տեղումները՝ նորմայից ավել: «Շատ տեղումնառատ նոյեմբեր է լինելու»,- նշեց բանախոսը:

Նա տեղեկացրեց, որ տեղումները կսկվսեն նոյեմբերի 2-րդ և 3-րդ տասնօրյակում, իսկ առաջին տասնօրյակը կլինի չոր: Նա նշեց, որ տեղումները կլինեն ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Գ. Սուրենյանը նշեց, որ այսօր և վաղը անկայուն եղանակը հանրապետությունում կպահպանվի: Վաղը՝ մինչև ժամը 14:00-ն ակնկալվում է օդի ջերմաստիճանի անկում: Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Արցախում հնարավոր են տեղումներ՝ ձյան տեսքով, իսկ Արարտայան դաշտավայրում և մյուս մարզերում հնարավոր է միայն թույլ անձրև:

Գ. Սուրենյանը տեղեկացրեց, որ առատ տեղումների եղանակը կպահպանվի մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ, ամսի 4-7-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա չորս աստիճանով: Նա նաև հայտնեց, որ ցրտահարության վտանգ կա նոյեմբերի 2-ի գիշերը Արարատի մարզում:

Բանախոսը վստահեցրեց, որ այս տեղումները միայն դրական ազդեցություն են թողնելու գյուղատնտեսության վրա. «Ես կարող եմ ասել, որ ցրտերը մի բան էլ ուշացել են, ու այնպես որ, արդեն ժամանակն է, որ դիտվեն առաջին ցրտահարությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս