«Մենք կիմանանք ճշմարտությունն այն ժամանակ, երբ պատմության անիվը ետ ֆռա». Լևոն Զուրաբյան

«Պետք է հասկանանք, թե հոկտեմբերի 27-ին ինչ է կատարվել ու դրանից էլ պարզ կլինի՝ երբ կբացահայտվեն այդ դեպքերը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանվել են հայ ժողովրդի կողմից վերջին ժողովրդավարական լիդերները, որոնք ընտվել են ժողովրդի կողմից, ու դա արվել է կոնկրետ նպատակով, որ Հայաստանում իսպառ վերացվի քաղաքական վերնախավի պատասխանատվությունը ժողովրդի առաջ:

«Մենք կիմանանք ճշմարտությունն այն ժամանակ, երբ պատմության անիվը ետ ֆռա, և Հայաստանի առաջնորդները նորից ընտրվեն ժողովրդի կողմից, այլ ոչ թե իրենք իրենց վերարտադրեն ընտրակեղծիքներով, կասկածելի սահմանադրական հանրաքվեով»,- նշեց Լ. Զուրաբյանը:

ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն էլ նշեց, որ չի կարելի համարել գործը լիարժեք բացահայտված. «Ամեն ինչ արվեց գործը կոծկելու համար: Գնալով դժվարանում է այդ գործի բացահայտումը, ու ակնհայտ է՝ այս իշխանության օրոք այն չի բացահայտվի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս