Աղվան Վարդանյանը գրեթե չի հետևում՝ «ոչ»-ի ճակատն ինչ է անում

«Մենք մշտապես ասել և հայտարարել ենք՝ մեզ համար կարևոր է Սահմանադրության փոփոխությունը, բայց նաև կարևոր է, որ այն ընդունվի նորմալ ընտրություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ են անելու, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցնի առանց կեղծիքների:

Նա նկատեց, որ նույնիսկ 100 տոկոսանոց ընտրությունների դեպքում լինելու են մարդիկ, որոնք կասեն, թե ընտրությունները կեղծվել են. «Բայց մեր պարտքն այն է, որ մենք անենք առավելագույնս, որ անցնեն առանց կեղծիքների ընտրություններ»:

Հարցին էլ՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ «ոչ»-ի ճակատի մարզային հանդիպումները խոչընդոտվում են, Ա. Վարդանյանը պատասխանեց, որ գրեթե չի հետևում՝ «ոչ»-ի ճակատն ինչ է անում. «Չեմ ուզում անդրադառնալ իրենց փաստարկներին, իրենք էլ չեն մտնում բովանդակային քննարկումների մեջ: Հանրաքվեի մասին օրենքը երկու կողմերին էլ հնարավորություն է տալիս քարոզչություն անել: Ես չգիտեմ՝ ինչ խոչընդոտների մասին եք խոսում, ով ինչպես է աշխատում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30