«Սամվել Ալեքսանյանին կամ Շմայսի՞ն ենք ասելու՝ ինչո՞ւ է վիճակը վատ»
«Նախագահի և նախկին վարչապետի միջոցով գումարները երկրից դուրս են հանված, ու հանրապետությունում չկա, Քոչարյանի ասած, այն տղամարդը, որը կգա և Սերժ Սարգսյանին կտա երաշխիք, որ այդ փողերը հետ չեն բերվի, դրա համար էլ արվում է սահմանադրական փոփոխություն , որ ձգեն իշխանությունը՝ պատասխանատվություն չունենալով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Ըստ նրա՝ միամտություն է կարծել, որ մի «իշխանություն, որը ձախողել է բոլոր ոլորտներում, կեղծել է բոլոր ընտրությունները, չի կեղծի հանրաքվեն». «Իրենք մի անգամ կեղծելու են, ունենալու են իրենց վարչապետը, իրենց նախագահը, ու երկիրը կառավարելու են, ասենք, «Ավշարի» գործարանից խաշ ուտելու ընթացքում: Սամվել Ալեքսանյանին կամ Շմայսի՞ն ենք ասելու՝ ինչո՞ւ է վիճակը վատ, ո՞ւմ ենք ասելու»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը համաձայնեց, որ երկրում կան մի շարք թերություններ, ու, ըստ նրա՝ այս սահմանադրական փոփոխություններն արվում են հենց այդ թերությունները շտկելու համար. «Ինչ թերություններ որ նշում եք, մի մասի հետ համամիտ եմ, կարող եմ ես էլ մի քանիսն ավելացնել: Ահա մենք առաջարկում ենք համակարգային փոփոխություններ, որը վերաբերում է և՛ պետական համակարգին, և՛ իշխանական տարբեր ճյուղերի զսպումների մեխանիզմին: Կարծում եմ՝ մեր երկրում այս փոփոխություններով ստեղծվում է մի նախադեպ, որ քաղաքական էլիտայի սերնդափոխություն կլինի, պետական կառավարման համակարգի մեջ նոր մեխանիզմներ կդրվեն: ՀՀԿ-ն գիտակցաբար է գնում այդ փոփոխություններին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:



