«Սահմանադրական բարեփոխումներն արվում են խաղաղ իշխանափոխության համար, բայց դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն իշխանություն դառնալու հավակնություններ չունի». Դավիթ Հարությունյան

«Հայաստանում որևէ համամասնական ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը երբևէ չի հավաքել 40 տոկոսից ավելի ձայն, իսկ մեծամասնական ընտրություններում իշխող կուսակցությունը միշտ վերցրել է ձայների գերակշիռ տոկոսը, սա նշանակում է, որ ես ամենևին չեմ կարծում, որ որևէ կուսակցության կհաջողվի ձևավորել մեծամասնություն»,- «Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծում» կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝ սա և՛ դրական է, և՛ բացասական:

«Դրականն այն է, որ հենց կոալիցիաներն են թույլ տալիս ունենալ ավելի ակտիվ բանավեճ, բացասական է, քանի որ քաղաքական մշակույթը մեզանում դեռևս կայացած չէ, թեև որոշակի կոալիցիոն փորձ այս երկրում արդեն ձևավորվել է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով իր արած այն հայտարարությանը, թե այս սահմանադրական բարեփոխումներն արվում են խաղաղ իշխանափոխություն իրականացնելու համար՝ Դ. Հարությունյանը պարզաբանեց, որ դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն հավակնություններ չունի իշխանություն դառնալու, բայց սա նշանակում է, որ պետք է ստեղծվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք բացում են դաշտը. «Որովհետև շատ դիպուկ է ասված, որ շատ երկրներում շատ ընդդիմություններ գնում են փողոց, որ հայտնվեն խորհրդարանում, իսկ Հայաստանում կարծես գնում են խորհրդարան, որ հայտնվեն փողոցում, և դրանում նաև Սահմանադրության մեղքն է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս