Բաժիններ՝

«Տուլայում վթարից մահացածների ընտանիքներին 1 միլիոն դրամից ավել գումար կտանք, իսկ տուժածներին՝ մինչև 1միլիոն դրամ». Գագիկ Բեգլարյան

«Այսօր, ինչպես գիտեք, ցավոք սրտի, մեկ դիակ նույնպես Ռուսաստանից բերվեց Հայաստան մեր հսկողության տակ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսելով օրերս Տուլայում տեղի ունեցած հայակական ավտոբուսի վթարի մասին՝ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Խոսելով այն մասին, թե, ի վերոջ, ո՞վ կրելու այս վթարի պատասխանատվությունը, Գ. Բեգլարյանն ասաց, որ քննության վերջում պարզ կլինի դա. «Մի բան կարող եմ ասել հստակ մեր կողմից, որ պետությունը այս վթարի հետ կապված միայն մարդկային պատասխանատվություն ունի: Այսինքն՝ մենք որպես պետություն պետք է մեր ժողովրդի կողքին լինենք, հասնենք նրանց դժվարին պահին»:

Նախարարը մոտավոր թվեր ներկայացրեց, թե ինչքան են նախատեսում փոխհատուցել տուժածների ընտանիքներին. «Մահացածների ընտանիքներին 1 միլիոն դրամից ավել գումար կտանք, իսկ տուժածներին՝ մինչև 1 միլիոն դրամ: Բոլոր տեղափոխման, արարողության և այլ ծախսերը կառավարությունը ևս վերցրել է իր վրա և կառավարությունը նույնպես հոգում է»: Գ. Բեգլարյաը նշեց, որ այս թվերը վերջնական կհստակեցվեն այսօր կայանալիք հանձանաժողովի նիստից հետո:

Նա նկատեց, որ դեպքը կատարվել է Ռուսաստանի տարածքում, ՌԴ տրանսպորտի նախարարի կողմից նույնպես ներկայացվել է, որ իրենք էլ բացթողումներ ունեն այս ոլորտում, և պետք է այդ բացթողումներն ապագայում լրացվեն. «Ինձ թվում է՝ աշխատանքներ են կատարվում: Ինչքան գիտեմ, կոնկրետ իրենք այսօր մեքենաների անսարքության հետևանքով չեն թողնում մեքենաները գան, ինչը ողջունելի է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս