
Ֆինանսների նախարարն «Այո»-ի քարոզարշավին չի մասնակցելու, բայց մասնակցելու է շտաբի աշխատանքներին

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ վերահաստատեց, որ ինքը սահմանադրական բարեփոխումների շտաբում չի լինելու:
Լրագրողներից մեկի հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ ժողովրդի մի հատված կա, որը տեսնելով, որ դուք Այո»-ի շտաբում չեք, Սահմանադրությանը «ոչ» կքվեարկի, Գ. Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Բայց ես շտաբի աշխատանքներին մասնակցելու եմ»:
Ճշտող հարցին, այսինքն՝ այդ քարոզարշավին մասնակցելո՞ւ եք, նախարարը պատասխանեց, որ քարոզարշավին չի մասնակցելու, շտաբի աշխատանքներին է մասնակցելու: