Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք ինստիտուտներում օրերս ընդհանուր ժողովներ են հրավիրվել, որտեղ քննարկվել է ԳԱԱ կազմում մնալու, այլ ոչ թե բուհերին միանալու հարցը:
«Հեղափոխությունից հետո որոշակի ակնկալիք կար, որ փոխվելու է կրթության և գիտության կառավարման ոճը, լեզուն, մոտեցումները, որովհետև տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ էին կուտակվել կրթության և գիտության ոլորտում: Կար ակնկալիք, որ նախարարությունը փորձելու է երկխոսել գիտական ինստիտուտների, բուհերի և փորձագետների հետ, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մասին:
Փետրվարի 13-ին՝ կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից էր «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու որոշումը:
67-ամյա Անահիտ Իսպիրյանը, ով պահում է 17-ամյա զույգ թոռնուհիներին՝ օգնության կարիք ունի: Ասում է՝ որդին ու հարսը տարիներ առաջ հեռացել են տնից, ամեն մեկը՝ իր ճանապարհով, ինքն ու ամուսինը պահել են աղջիկներին ու նրանց եղբորը, ով այս պահին ծառայում է ՀՀ Զինված ուժերում:
Թատրոնի նախկին տնօրենը հայցադիմում ներկայացրել էր իրեն աշխատանքից հեռացնելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:
Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել:
Երեկ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը բազմաթիվ տրավմաներով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր վիճակում:
Լեզվի կոմիտեն հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Աբովյանի համայնքապետարանի՝ I Love Abovyan անգլերեն գրության համար։ Խոսքն Աբովյան քաղաքում տեղադրված I Love Abovyan ցուցանակի մասին է։
ՀՀ քաղաքացիներից մեկն ահազանգել էր 168.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ «Արթիկ» քրեաատարողական հիմնարկում արդեն քանի օր մի քանի կալանավոր հացադուլ, ջրադուլ են հայտարարել, սակայն «դա կարծես ոչ մեկի պետքը չէ»:
Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը որպես մեղադրյալ ներգրավվել է Քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար:
Ֆերմեր Տիգրան Եղոյանն ահազանգում է՝ դաշտերը չորանում են, որովհետև ջուր չկա, և կարծում է, որ Հայաստանում ջրագողություն է կատարվում:
Մատենադարանի աշխատակիցներ Գայանե Այվազյանը և Ալլա Խառատյանն այսօր ասուլիս էին հրավիրել՝ ակադեմիական առկա իրավիճակը ներկայացնելու նպատակով:
«Երեկ Ախուրյանի տարածաշրջանում ֆերմերները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դռան մոտ, պահանջում էին ոռոգման համակարգի բարելավում: Այնտեղ խայտառակ վիճակ է, Արփի լիճը գրեթե դատարկ է, գրեթե 8 միլիոն խմ ջուր հազիվ լինի, իրականում պետք է 100 մլն խմ լիներ, իսկ Արփին այդ տարածաշրջանին ոռոգմամբ է ապահովում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասներն ամբողջությամբ փոխհատուցի:
Ավտոներկրողները պատրաստվում են մարտի 3-ին բողոքի ակցիա իրականացնել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասներն ամբողջությամբ փոխհատուցի:
168.am-ը հեռախոսազանգեր է ստացել ՀՀ մի քանի քաղաքացիներից, որոնք հետաքրքրվում էին, թե ինչպե՞ս կարող են ապրիլի 5-ին մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, եթե իրենք գրացման հասցեում չեն գտնվում:
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ներդրվել է ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որի հիմքում ընկած է գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կայունությունը: Եթե 2019թ. աշնանը 2020թ. գյուղատնտեսական սեզոնի համար «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրվում էին 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ապա 2020թ. փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի (ցորեն և գարնանային գարի) ցորենը:
«Նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվելու վախը Հայաստանում խուճապ չի առաջացրել: Հազարից մեկ են մարդիկ, ովքեր տագնապում են և ուզում են ասել, թե ժամանակի հետ համաքայլ են շարժվում, ու բժշկական դիմակներ են կրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Սուր շնչառական վարակն աշխարհում հանդիպող ամենատարածված հիվանդություններից է: Հայտնի է 300-ից ավելի վիրուս, որից մոտ 50 տոկոսը ռինովիրուսներն են և առաջացնում են սուր շնչառական վարակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ վարակի փոխանցման հիմնական ճանապարհն օդակաթիլային եղանակն է՝ հազ, փռշտոց:
Անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՊԵԿ-ի դիմաց: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ անհատ տաքսու վարորդների լիցենզիաների համար մոտ 900 մլն դրամի վճարներ կան կուտակված, որոնք գոյացել են 2016 թվականից: Խոսքը մոտ 5000 տաքսու վարորդի մասին է:
Փաստաբան Ինգա Ավագյանը, տուժողներ Ռուբեն Խաչատրյանն ու Արթուր Ծատուրյանը ասուլիս էին հրավիրել և իրենց դժգոհությունն էին հայտնում վարկային կազմակերպություններից, մասնավորապես՝ «Էքսպրես Կրեդիտ»-ից:
«Սումգայիթյան դեպքերի վերաբերյալ փաստարկները կարելի է օգտագործել որպես անուղղակի ապացույցներ՝ ավելի լայն կոնտեքստով: Օրինակ՝ եթե պետությունը պետության դեմ դիմի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Կարծում եմ՝ վաղ թե ուշ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու են այդտեղ, և հիմնական փաստարկներից մեկը լինելու է ռասիզմը»:
«1988 թ.նույեմբերին, երբ Մոսկվայում Սումգայիթի ոճրագործների հանդեպ ընթանում էր դատավարություններից մեկը, Բաքվում կազմակերպվեցին հանրահավաքներ, որոնց ժամանակ պաստառներ էին պահում, որոնց վրա գրված էր՝ «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին»: Հայերին սպանողների հերոսացման ավանդույթը շարունակվեց նաև Մարաղայում: Այսօր ունենք օրինակ. Քարվաճառում 17-ամյա Ս.Ցականյանին սպանած դիվերսանտները դատապարտվել են Արցախի Հանրապետության կողմից,Ալիևն ամեն կերպ փորձում է այդ մարդկանց հետ վերադարձնել, որպեսզի հերոսացնեն»:
1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
«Այսօր բժիշկների միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրը 4-5 բաժակ սուրճ օգտագործել, քանի որ այն դրականորեն է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա, աղեստամոքսային տրակտի, հատկապես լյարդի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդաբան Հասմիկ Աբովյանը՝ հավելելով, որ հետազոտություններն ապացուցել են՝ սուրճը պաշտպանում է լյարդի ցիռոզից:
Քառասնորդական պահքն այս տարի սկսվում է փետրվարի 24-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, շարունակվում մինչև ապրիլի 12-ը` Սուրբ Զատիկ: Մեծ Պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Զատիկ կամ Հարության տոն: Պահքի վերջին` Ավագ շաբաթը, ամենախիստն է համարվում։
Պահքերից առաջինն ու Մեծը սուրբ Քառասնորդացն է, որ օրինադրեցին ու պահեցին մարգարեները, որը նաև Քրիստոս պատվեց և մեզ ավանդեց: Պահքը սկսվում է Բարեկենդանին և ավարտվում Զատկին, և այն «Քառասնորդաց» է կոչվում, որովհետև պահոց երկրորդ կիրակիից մինչև Տիրոջ ընթրիքը կազմում է քառասուն օր: Այս պահքը կոչվում է նաև «Աղուհացից», որովհետև նախկինում այս պահքի կերակուրն աղ ու հաց է եղել: Այսպես պահել են հավատացյալներն առաքյալների ու առաջին հայրապետների ժամանակներում, երբ դեռ ջերմեռանդ էին քրիստոնեական հավատի մեջ, իսկ այնուհետև թուլանալով` աստիճանաբար սկսեցին ուտել նաև այլ կերակուրներ:
Հեղափոխությունից հետո դադարեցվել էր «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը: Պատճառը Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:
Գայանե Ղուկասյանը, ով անչափահաս երեք երեխաների հետ վարձով է բնակվում, օգնության կարիք ունի: Ասում է՝ չի կարողանում վճարել տան վարձը, որը 70.000 դրամ է, երեխաներից երկուսն ունեն առողջական խնդիրներ, դեղեր չի կարողանում գնել: «Մեծ տղաս ունի առողջական խնդիր, աղջիկս ու ես՝ նույնպես: Տղաս 9-րդ դասարանում է սովորում, միջնեկ աղջիկս՝ 10, փոքր աղջիկս էլ՝ 7 տարեկան […]