Բաժիններ՝

Սուրճը մեզ պաշտպանում է տարիքային տկարամտությունից. Սննդաբան

«Այսօր բժիշկների միջազգային կազմակերպությունը խորհուրդ է  տալիս օրը 4-5 բաժակ սուրճ օգտագործել, քանի որ այն դրականորեն է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա, աղեստամոքսային տրակտի, հատկապես լյարդի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդաբան Հասմիկ Աբովյանը՝ հավելելով, որ հետազոտություններն ապացուցել են՝ սուրճը պաշտպանում է լյարդի ցիռոզից:

Նրա փոխանցմամբ՝ սուրճը չի բարձրացնում արյան ճնշումը, ընդհակառակը,  իջեցնում է:

«Սուրճը հանդիսանում է ուժեղ միզամուղ միջոց: Խորհուրդ եմ տալիս սուրճի հետ անպայման գոնե մեկ բաժակ ջուր օգտագործել, քանի որ այն հզոր միզամուղ է, ջրազրկում է մեր օրգանիզմը, արյունն է խտացնում: Իսկ օրգանիզմի ջրազրկումը շատ բացասական երևույթ է: Եթե նկատել եք՝ էլիտար սրճարաններում անպայման սուրճի հետ ջուր են բերում, և սա հենց այնպես չէ: Ամենակարևորը, սուրճը մեզ պաշտպանում է  տարիքային տկարամտությունից, որից ոչ ոք ապահովագրված չէ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը պաշտպանում է մեր գլխուղեղը Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններից: Ի դեպ, այն մարդիկ, ովքեր ասում են, թե՝ ճնշումս բարձրանում է, սուրճի փոխարեն թեյ եմ խմում, հիմա մոդայիկ է կանաչ թեյը, պաշտոնապես ասում եմ, որ կանաչ թեյի մեջ շատ ավելի բարձր է կոֆեինի տոկոսը, քան սուրճի մեջ»,- նկատեց սննդաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս