Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում, արդյունք, սակայն, դեռ չկա: Դեկտեմբերի 10-ին անցկացվեց բողոքի հերթական ակցիան՝ աշխատավարձի վճարման պահանջով:
Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծին դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, և այն ընդունվեց բացառապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ:
ՀՀ Կառավարության դեկտեմբերի 5-ի նիստում որոշվեց թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտնեց, որ դա հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան և ՀՀ տարածքում իրականացնել աջ ղեկը ձախ դարձնելու գործընթացը:
«Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի փոխանցմամբ՝ վերջին 7 տարիների ընթացքում նախարարությունն իրենց տարեկան 800.000 դրամ գումար է տրամադրել: Ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշման մեջ, սակայն, խմբագիրը քաղաքական ենթատեքստ չի տեսնում, նրա բնորոշմամբ՝ ճաշակի խնդիր կա:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսի 1-ից տաքսու վարորդներն ամսական վճարումներից ազատվում են, ընդամենը խոստում էր. ոչ մի օրինական ուժ չունի:
«Ամեն օր տարբեր գազալցակայաններից գազ ենք լցնում: Ինչպե՞ս կարող է Սևանում 1.3 բալոնը կազմել 2800 դրամ, Իսկ Երևանում՝ 4000: Կամ՝ 1.6 բալոնը Սևանում 3500 դրամ կազմի, Իջևանում՝ 4500:
Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրինագիծը, որը կարգավորում է շրջիկ առևտուրը:
Երևանի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, մասնավորապես առաջարկվում էր եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով, ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իր ելույթը սկսելուց առաջ փողկապ դրեց քաղաքապետի սեղանին՝ նշելով, որ այն նվիրում է Հայկ Մարությանին:
«Կառավարության կողմից տրվող այս գումարը նման է այն ընտանիքներին, ովքեր ընթացիկ կենցաղային խնդիրներ են ունենում, բայց վարկ, ապառիկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն: Այսինքն՝ այն կարևոր պահին, երբ պետք է միջոց ներգրավենք, քաղաքային կոմունալ գույք գնենք, գնում ենք, մասնավորներից ենք դա պահանջում, բայց այս դեպքում կարող ենք Նոր տարին սեփական միջոցներով անել»:
Պետք է հաշվի առնենք, որ այնտեղ քաղաքապետն ամանորյա տոներին մասնավոր սեկտորին է ներգրավել, ու մասնակցում են տաբեր նվիրատվություններով: «Կամազ» չեն նվիրում, կարող է՝ երկու տոնածառ են նվիրում, որը շատ ավելի ընդունելի է: Թբիլիսիի ավագանու անդամների հետ կապ եմ հաստատել, այո՛, այս տարի մեծ բյուջե են հատկացրել, որովհետև տոնածառներ պետք է փոխեն: Դա մոտ 1 միլիոն դոլար է արժեցել իրենց համար, իսկ մնացած ծախսերի ամսով 300.000 դոլարից ավելի դա չի կազմում: Պետք է հաշվի առնել այն, որ Թբիլիսին երեք անգամ մեր քաղաքից մեծ է: Սա զավեշտ է ինձ համար: Ուզում եք զբոսաշրջություն զարգացնել, երբ 2020թ. բյուջեում ընդամենը երկու զուգարանի բյուջե եք հաստատել: Զբոսաշրջիկներն ո՞ւր այցելեն, եթե անգամ զուգարան չունենք: Դուք տենց ճոխ-ճոխ 326 մլն ծախս արեք, որպեսզի Նոր տարի նշեք»:
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Անուշ Բեղլոյանն անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների ցույցերին, ինչպես նաև դեկտեմբերի 3-ին բերման ենթարկված երիտասարդների հարցին՝ հարց ուղղեց վարչապետին, թե որն է ծագած խնդրի հանգուցալուծումը:
Ազգային պատկերասրահը միջազգային չափանիշերով օդափոխման և ջերմախոնավային համակարգ կունենա: Արվեստի գործերի համար պահպանության ռեժիմը կդառնա 18-20 աստիճան:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի երկուսին նկար էր հրապարակել՝ ցավով հայտնելով, որ արձանագրվել են պայթուցիկների պայթելու հետևանքով առաջացած՝ երեխաների մատների և ձեռքերի վնասման և անդամահատման դեպքեր:
«2020 թվականը մեկնարկում է նոր էներգիաներով: Հունվարի 25-ին՝ նորալուսնի մեկնարկով կսկսվի Սպիտակ Առնետ տոտեմի իշխանությունը, որը կտևի մինչև 2021 թվականի փետրվարի 11-ը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 15-ին ահազանգ էր տարածվել համացանցում, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձանը։ «Խնդիրը միայն Դալմայի այգիների մեջ չէ, ստացվում է, որ անկախությունից հետո հուշարձան պահպանել այդպես էլ չսովորեցինք: Խնդիրը հայ ժողովրդի վերաբերմունքն է իր պատմամշակութային անցյալին: Իմ կոլեգաներից մեկը հրաշալի խոսք էր ասել. «Դալմայի այգիները դիմացան սելջուկների, թաթարների, պարսիկների արշավանքներին, բայց պարզվեց, որ անկախ Հայաստանը այդ այգիները պահպանել չկարողացավ»»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: