Վաղ թե ուշ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում. Իրավապաշտպան

«Սումգայիթյան դեպքերի վերաբերյալ փաստարկները կարելի է օգտագործել որպես անուղղակի ապացույցներ՝ ավելի լայն կոնտեքստով: Օրինակ՝ եթե պետությունը պետության դեմ դիմի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Կարծում եմ՝ վաղ թե ուշ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու են այդտեղ, և հիմնական փաստարկներից մեկը լինելու է ռասիզմը»,- «Օրբելի» վերլուծական կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով Սումգայիթի հայերի ջարդերի 32-րդ տարելիցին՝ ասաց փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ կարելի է միջպետական գանգատի շրջանակում գալ 1980-ական թվականներից, ներկայացնել Սումգայիթի, Մարաղայի ջարդերի, ապրիլյան դեպքերի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունները, փաստարկները՝ ռասիզմի հիմքով:

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար:

Տեսանյութեր

Լրահոս