«Մենք համոզված ենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով». վարչապետը դրական դինամիկա է արձանագրել

«Հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում». վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցը սկսեց շնորհակալություններով:

«Հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ դիմակ կրելը, ձեռքերն ախտահանելը, հեռավորություն պահելը, իրենց արդյունքները կարող են տալ ամենաշուտը մեկ շաբաթից, վիրուսի ինկուբացիոն ամենակարճ շրջանը 7 օրն է: Հակահամաճարակային կանոնները պահպանել պետք է ոչ թե չտուգանվելու համար, դրա ֆորմալ կողմը չէ պարտադիր, այլ՝ բովանդակային: Դիմակների կրման այս, և  կան ավելի ստեղծագործական տարբերակներ, ամենևին չեն նպաստում իրավիճակի բարելավմանը», – ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ամենօրյա ռեժիմով քննարկումները,  հակահամաճարակային միջոցառումները և  կայացվող  որոշումները մաքսիմալ  համապատասխանում են ՀՀ-ի շահերին:

«Մենք համոզված ենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, այլ բան, որ այդ ճանապարհը 100%-ով արդյունավետ կլինի այն պարագայում, եթե մեր քաղաքականության և հակահամաճարակային կանոնների պահպանման կոչերը հանրության կողմից լսելի լինեն ավելի շատ», – ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ հակահամաճարակային շարժում սկսելու իր կոչը որոշակի արձագանքի է արժանացել:

Տեսանյութեր

Լրահոս