Այսօր Արժանապատվության երթի մեկնարկից առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադառնալով այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձին, ասաց, որ գնահատում է նրա քաղաքական և բարոյական պատասխանատվությունը:
Այսօր վաղ առավոտից անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են ՊՆ-ի դիմաց: Պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել իրենց զինծառայողներին կամ նրանց դիերը գտնելու համար: Նրանց մի մասին հաջողվել է ներս մտնել:
Այսօր երթից հետո՝ Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ մենք հզոր ազգ ենք, ուղղակի մի փոքր հիասթափված ենք, բայց ոտքի կկանգնենք:
Այսօր «Արժանապատվության երթի» ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց ծափերով ողջունել այն սպաներին, որոնք այս օրերին դուրս են գալիս համակարգից ու հրաժարվում են կատարել իրենց համար անընդունելի հրամաններ:
«Այդ մարդն արդեն մոտ 10 ամիս կլինի՝ ընդհատակում է գտնվում կորոնավիրուսային հիվանդության, արձակուրդի և այլ պատճառներով, քաղաքը մատնվել է անտերության»,- ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը:
«Այս պայքարն իսկապես մեր հայրենիքի համար է, որ ոտքի կանգնենք, գնանք առաջ: Մի խոչընդոտ կա, Նիկոլ Փաշինյանը խոչընդոտ է, այդ խոչընդոտը պետք է մի կողմ գցել և շարունակել գնալ առաջ»,- ասաց Մանուկյանը:
«Մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունել ու հանդուրժել, երբ ասում են, որ ժողովուրդն ընդունում է, նշանակում է՝ վիրավորում են մեր ժողովրդին, իր կողքը մնացել է «Շիշ բռնողը», էն Քոչարյան Անդոնը, ու մեկ էլ մի քանի հոգի»,- այսօր Կոմիտաս պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց ժողովրդի հետ» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարվելու, ինչպես նաև հիշատակի երթ է կազմակերպվելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր: Այսօր ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ մտավորականների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանը մտավախություն հայտնեց, որ երթի մասնակիցները կարող են ներկայացվել՝ որպես Նիկոլ Փաշինյանի աջակիցներ:
Այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ: Դատական նիստի ավարտից հետո Վահրամ Բաղդասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
Այսօր մի խումբ ընդդիմադիր գործիչներ հավաքվել էին ՀՀ Ոստիկանության շենքի մոտ: Իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որ բազմիցս իրականացրել է բերման ենթարկվածների պաշտպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի վայրը պատահական չէ ընտրված, ուղերձ ունեն ոստիկաններին:
Այսօր «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանին սպասվում է տնտեսական կոլապս, և ինքը չի կարող այս պայմաններում շարունակել պաշտոնավարումը։ Ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ազատման դիմում ներկայացնելու դեպքում Մհեր Գրիգորյանը կհայտնվի ճաղերի հետևում, քանի որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Գրիգորյանի բանկային գործարքների վերաբերյալ տվյալներ, որոնք մի քանի քրեական գործի նյութ կարող են հանդիսանալ։
«Անձի մահվան դեպքում երկու տարբերակ կա, կա՛մ պետք է դիմել, որ մահվան հիմքով կարճվի, կա՛մ իրավունքների խախտման վերականգնման հետ կապված գործառույթներ իրականացնել, այսինքն կա՛մ գործը կարճվում է մահվան հիմքով, կամ իրավահաջորդը՝ տվյալ դեպքում՝ մերձավորներից մեկը, դիմում է, որ խախտված իրավունքը վերականգնվի: Փաստաբանական կողմն ընտրել է երկրորդ տարբերակը»,- ասաց Բաղդասարյանը:
Կառավարության առջև տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական կրեատիվ ցույցը: Մասնակիցները կառավարության շենքի մոտ շարքով դասավորել էին Ֆեյսբուքում և սոցիալական այլ հարթակներում վարչապետի ֆեյք աջակիցների նկարներով պաստառները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի «աջակիցների ակցիա»:
Դեռևս անցած տարվանից քննարկվող և դեկտեմբերի 3-ին Կառավարության կողմից անհետաձգելի կարգով ԱԺ ուղարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մի շարք կետեր դժգոհության մեծ ալիք էին բարձրացրել: Դրանցից մեկն այն էր, որ օրենքի նախագծով բուհերում հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում չեն համարվում դասավանդման համար օրենքով պարտադրվող առարկաներ, և դա թողնում են բուհերի հայեցողությանը: Այսօր ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, անդրադառնալով հայագիտական առարկաների թեմային, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն ասաց.
Կառավարության դեկտեմբերի 3-ին նիստում չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց և անհետաձգելի կարգով Ազգային ժողով ուղարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերը: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանին զարմացրել է փորձագիտական և այլ շրջանակներում շրջանառվող հարցադրումը, թե ինչո՞ւ է օրենքի նախագիծը հապշտապ ուղարկվել ԱԺ:
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, որ Տիգրան Մեծ պողոտան փակելու ընթացքում այնտեղ էր, 168.am-ի հետ զրույցում ոստիկանների գործողությունները գնահատեց անհամաչափ:
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են իրականացվում: Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերը ժամանակ էին տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինքնակամ հրաժարական տալու մինչև այսօր ժամը 12:00-ը, ինչը, սակայն, տեղի չունեցավ: 168.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն ասաց, որ խաթարվել է նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում հանրապետության ամբողջ տարածքում: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ անհնազանդության ակցիաները կտևեն մինչև ժամը 17:00-ն: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաշինյանին ողջամիտ ժամկետ էր տրվել հրաժարական տալու համար, ինչն ինքը չի արել:
«Մեր բակ» կոչվող՝ առաջին հայացքից գունավոր մանկապարտեզն այնքան էլ գունավոր չի եղել Վիկտորյա Ռստակյանի զույգ աղջիկների՝ 2.5 տարեկան Եվայի ու Արփիի համար: Նրանք մանկապարտեզ հաճախել են ընդամենը 3 օր: Ծնողները նկատել են, որ երեխաներն իրենց տարօրինակ են պահում:
«Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, այն պարտության տանելուց, խայտառակ պայմաններով այն, իբր թե, ավարտելուց, երկիրը անդունդի եզրին հասցնելուց հետո, մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը 1 քաղաքական դիակ: ՀՀ վարչապետի քաղաքական դին է դա: Աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է և այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ: Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է, իսկ արդյոք բարոյական մա՞րդ էր քաղաքական դիակը: Ոչ»,- ասաց Վանեցյանը:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկն իր հետ պաստառ էր բերել, որի վրա տոնածառ էր պատկերված՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների նկարներով: Պաստառի վրա գրված էր՝ «Նոր տարին առանց այս տոնածառի»: Պաստառի հեղինակը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց այն:
168.am-ը հարցումներ էր ուղարկել Առողջապահության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ պարզելու համար, թե պատերազմի ընթացքում և դրան հաջորդած օրերին ի՞նչ քանակությամբ և ի՞նչ տեսակի օգնություն են ստացել՝ Արցախի Հանրապետություն ուղարկելու համար: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԻՆ-ից հայտնում են, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ որպես հումանիտար օգնություն ԱԻՆ Փրկարար ծառայության կենտրոնական պահեստ է մուտքագրվել սննդամթերք, հագուստ, տնտեսական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, ծխախոտ, ջրեղեն:
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ երկրորդ պլան մղված կորոնավիրուսի համավարակը շարունակում է ամեն օր խլել տասնյակ մարդկանց կյանքեր: Այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184, իսկ մահվան՝ 28 նոր դեպք: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակված տվյալները կասկածելի են, այդ պատճառով դժվար է վերլուծել, թե ի՞նչ վիճակում է կորոնավարակը Հայաստանում:
Այսօր Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց և Ազգային ժողով ուղարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերը: Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ վստահություն հայտնեց, որ նախագիծը միտում չունի բարելավել բարձրագույն կրթության ոլորտը:
Այսօր Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին և ուղարկեց Ազգային ժողով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանն ասուլիսի ժամանակ պնդեց, որ նախագիծը մի շարք խնդրահարույց կետեր ունի:
2021 թ․ բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18.8 մլրդ դրամ: Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողները Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով՝ պե՞տք է վերանայվի բյուջեի այդ տողը, քանի որ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքները վերացնելու համար մի շարք սոցիալական ծրագրեր պետք է իրականացվեն:
Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ի պատասխան լրագրողների հարցի՝ անդրադարձավ իր նշանակումից հետո համացանցում և դրանից դուրս հնչեցված այն տեսակետներին, թե ինքը ղեկավարում էր Mogo վարկային կազմակերպությունը, որը «թալանում է ժողովրդին», ինչպե՞ս պետք է լուծի նրանց սոցիալական խնդիրները.
Օպերայի բակից մեկնարկել է «Արժանապատվության» երթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մինչև երթի սկիզբը ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործող իշխանության վարած քաղաքականության պատճառով ենք տանուլ տվել պատերազմը:
«Ես չեմ հասկանում, թե մեր ժողովրդի հետ ի՞նչ է պատահել, ընդհանուր ամնեզիայի մեջ է, շողոքորթության, ստախոսության, ստորագույն խոստումներով, ասում եմ՝ ստորագույն, որովհետև դրանցից ոչ մեկը չի կատարվել, բերեցին իշխանության, թե ի՞նչ եղավ հետո, ժողովուրդը լավ գիտի: Ի՞նչ դաժան, չար ոգի էր, էդ չար ոգին, չար սերմն ո՞վ էր սնել և ի՞նչ սնունդով էր սնել, վրիժառության սնունդով, ոչ միայն այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ իրենցն է իշխանությունը, բայց զավթել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Նրանց վրիժառությանը, ագրեսիային չափ ու սահման չկար, արյունահեղության ծարավ, այունահեղության հեղինակներ էին, մեջտեղ գցեցին ամենակեղտոտ արտահայտությունը՝ ղարաբաղցիներ և հայաստանցիներ»,- ասաց Դավոյանը:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ մենք այս պատերազմում պարտվեցինք, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ ճգնաժամային իրավիճակում երկիր ղեկավարել: Նրա խոսքով՝ դա պարզ էր արդեն այն ժամանակ, երբ մեր երկիրը բախվեց առաջին ճգնաժամին՝ կորոնավիրուսին: