«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ պատերազմից հետո մենք ունենք լիակատար անորոշություն բոլոր բնագավառներում: Նրա պնդմամբ՝ Հայաստանում լիակատար քաղաքական, տնտեսական ճգնաժամ է, բայց հիմա շատ ավելի կարևոր է այս իրավիճակից դուրս գալը:
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ԶԼՄ ներկայացուցիչների միջև: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորը բերման ենթարկվեց: Նույն հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը, ով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 9 օր հացադուլ էր անում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուզում է այսօր որպես հեռուստաընկերության աշխատակից խոսել:
«Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, կոնկրետ թիվ ասել չեմ կարող, ինքներդ տեսաք, որ ակցիայի մասնակիցների կեսից ավելին արդեն տեղում չեն: Գիտեմ, որ իմ ընկերների մի մասն առնվազն վնասվածքներ ունի, տեսաք, թե ինչպես էին իջեցնում տրոլեյբուսի վրայից: Ուզում եմ շեշտել, որ որևէ մեկիս ոչ առողջությունը, ոչ վնասվածք ունենալ-չունենալը չի կարող որևէ դերակատարություն ունենալ, այս ակցիայի միակ նպատակն ազգադավ ուժին իշխանությունից հեռացնելն է»,- ասաց Վարդանյանը:
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալու հավանականությանը, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը վստահություն հայտնեց, որ ժամանակը շատ մոտ է: Նրա խոսքով՝ կան քաղաքական գործընթացներ, որոնք կարճ ժամկետներում հանգեցնելու են գործող իշխանության հեռացմանը:
Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանին հարց ուղղեցին, թե ի՞նչ էր կանխատեսել 2018-ի մայիսին, երբ դեմ քվեարկեց այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Նա իր խոսքում նշել էր, որ վտանգի կանխազգացում ունի և կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ողբերգական հետևանքներ է ունենալու:
«Ամենահին, անողնաշար, Անդո Քոչարյանի թաշկինակ Վաղարշակ Հարությունյանո՞վ, ով քիմիկ-պոդվոդնիկ է, առաջնագծում երբեք չի եղել, ով Ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր, այն Անդո Քոչարյանի, որը, ըստ ԳՇ նախկին պետի, միայն ու միայն վնասել է ԶՈւ-ին, խառնվել է կադրային հարցերին, ռազմական տեխնիկայի մատակարարումներին: Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի և սաունայի հոտերը»,- ասաց Վարդանյանը:
Այսօր «13 հարց և բացահայտում» խորագրով ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրեց 13 հարց ու պնդում, որոնք վերաբերում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարմանը, վախերին, հանդիպումներին և այլն:
Այսօր Էջմիածնի զորամասի առջև անհետ կորած զինծառայողներին գտնելու հույսով ակցիա անցկացնող քաղաքացիներին բարկացրել էին վարչապետի օգնականի հնչեցրած պնդումները իրենց հետ ունեցած հանդիպման ժամանակ, թե Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում չեն կարողանում որոնողական աշխատանքներ կատարել:
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ Անահիտ Ադոյանը, պատմեց, որ իր տղան հոկտեմբերի 8-ին մեկնել է Մեղրի, իսկ հոկտեմբերի 21-ին գնացել են Զանգելան:
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա էին անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանցից մեկը զորամասի շտաբի պետի հետ զրույցում ասաց, որ իր տղան, որից 45 օր նորություն չեն ունեցել, երեկ փորձել է կապի մեջ մտնել:
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա էին անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանց հետ հանդիպման դուրս եկավ զորամասի շտաբի պետ կապիտան Կամո Մալխասյանը, զինծառայողների ծնողների հետ զրուցելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին և վստահեցրեց, որ տվյալ պահին իրենցից հասանելիք ամեն բան արել են:
Երևանի ավագանու նոյեմբերի 24-ի նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ներկայացուցիչներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը հայտնեցին, որ ավագանու ուղերձի նախագիծ են մշակել, որի հիմքում է գործող իշխանության անցնցում հեռացումը, ինչը վերաբերելու է նաև ավագանուն: Առաջարկվել էր հայտարարության քննարկման համար արտահերթ նիստ հրավիրել: Այսօր 168.am-ի հետ զրույցում Թեհմինա Վարդանյանն ասաց, որ նախագիծը մշակված և ներկայացված է: Հայտարարությունն ի սկզբանե ստորագրել էին միայն այն ներկայացնողները: Մեր հարցին, թե ավագանու այլ անդամներ միացե՞լ են, «Լույս» խմբակցության ավագանու անդամը պատասխանեց, որ դեռևս արձագանք չկա:
Մոտ երկու ժամ ակցիա անող և փողոց փակող քաղաքացիների վերջին կանգառը Կառավարության շենքի առջև էր: Նրանք այցելեցին հացադուլ անողներին: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց՝ տեղյակ է, որ բազմաթիվ երիտասարդներ են բերման ենթարկվել:
Այսօր մի խումբ քաղաքացիներ փակել էին Մաշտոցի պողոտայի մի հատվածը: Ոստիկանները, ուժ կիրառելով, նրանց դուրս բերեցին երթևեկելի հատվածից: Այնտեղ էր նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ փողոց փակելն անօրինական չէ, անօրինական է անհամաչափ երկար ժամանակով փողոց փակելը:
Այսօր մտավորակաները Շառլ Ազնավուրի անվան հրապարակից երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն՝ նամակ հանձնելու՝ խնդրանքով, որ օգտագործեն իրենց ազդեցությունն ամբողջությամբ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների դիերը: Երեկ նույն տեղից երթով գնացել էին նաև Ռուսաստանի դեսպանատուն: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաջորդը լինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ-ի դեսպանատունը: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ այսօր երթի մասնակիցների ձեռքին չկան անհետ կորած և զոհված զինծառայողների նկարները, որոնց դիերը դեռ չեն գտնվել, այն, ինչ արել էին կիրակի օրը, Գրիգորյանը պատասխանեց.
Այսօր կրկին Կառավարության առջև էին հավաքվել ժամկետային զինծառայողների ծնողները: Պահանջում էին՝ իրենց տղաներին ուղարկել մայրական խնամքի, քանի որ նրանք, հոգեպես վատ վիճակում լինելուց բացի, քնում են ոչ բարվոք պայմաններում:
«Մենք տեսնում ենք բառիս բուն իմաստով այդ մարդկանց մատի վրա ֆռռացնել, բառիս բուն իմաստով հավաքել, էլի հիպնոզացնող ինչ-որ տեքստեր ասել, մարդկանց ասել գնացեք, սպասեք, ամեն ինչ լավ է: Ամեն ինչ արդեն շատ վատ է, էլ լավ չի լինելու»:
Այսօր Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա էին հրավիրել մտավորականները: ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Էմմա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հազիվ էր կարողանում զսպել արցունքները, որպեսզի կարողանա մտքերն արտահայտել:
Այսօր Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում մտավորականները: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դիմելով հավաքվածներին ու նաև ողջ հայությանը՝ ասաց, որ հայ զոհված զինծառայողների դիերի և հայ գերիների վերադարձի համար աշխարհի յուրաքանչյուր ծայրում ապրող հայ պետք է անի այն, ինչ ինքը կարող է:
Այսօր մի խումբ խմբագիրներ այցելել են Կառավարության շենքի առջև հացադուլ անողներին: Հինգ հացադուլավորներից 3-ը, այդ թվում՝ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը պահանջում է սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկել:
Արդեն 4 օր է, ինչ Կառավարության առջև, ի թիվս այլ մարդկանց, հացադուլ է անում 2008թ.-ին զոհված զինծառայող Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը: Հարցին, թե իր պահանջի կատարման առնչությամբ գործող իշխանությունները որևէ քայլ կատարե՞լ են, Կիրակոսյանը պատասխանեց.
Այսօր Սոթքի ոսկու հանքավայրի տարածք այցելած պատգամավորները հանդիպել են բանակային կորպուսի հրամանատարի հետ: Հանդիպումից հետո ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպումից շատ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ ռազմական գաղտնիք են պարունակում:
Այսօր Սոթքի ոսկու հանքավայրի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպման էին եկել ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը: Նրանք բարձրացան հանքավայրի տարածք՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվում այնտեղ: Վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրավիճակը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները և տեղի բնակիչները ակցիա են իրականացնում՝ պնդելով, որ հայտնվել են անորոշ իրավիճակում: Ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայրի տարածք, ասել, որ դա իրենց տարածքն է, և ժամանակ տվել տեղի աշխատակիցներին, որ տեխնիկան դուրս բերեն: Այսօր հանքավայրը չի աշխատում: Տեղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց չեն թողնում այդ կողմ բարձրանալ:
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները բողոքի ակցիա են անում: Պնդում են՝ հայտնվել են անորոշ իրավիճակում: Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայրի տարածք, ասել, որ տեխնիկան դուրս բերեն: Այսօր հանքավայրը չի աշխատում: Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակից Միքայել Կարապետյանը, ով երեկ աշխատանքի է եղել, պատմում է.
«Պատճառը կոնկրետ չգիտեմ, բարձր պաշտոնյաները պետք ա ասեն: Երևի չեն համաձայնել Ադրբեջանի զինվորականները: Դե, մեր տարածքում են, այսինքն՝ մեր տարածքը չի, իրանց ասելով՝ իրանց տարածքն ա: Թե ո՞ւմ տարածքում են, ո՞նց, դա արդեն պատկան մարմինները պետք ա պարզեն»:
Երեկ մամուլը գրեց, որ ադրբեջանցիները կոտրել էն Քարվաճառի դարպասները և եկել Սոթքի ոսկու հանք: ՊՆ-ն և վարչապետի մամուլի խոսնակը սկզբում հերքեցին լուրերը, հետո դրանք հաստատվեցին: Այսօր մեր նկարահանող խումբը եղել է Գեղամասար համայնքում, որի կենտրոնը Սոթք գյուղն է, զրուցել համայնքապետ Հակոբ Ավետյանի հետ: Համայնքապետը նշել է, որ երեկ տեղի ունեցածն ընդամենը սահմանների ճշտում է եղել:
168.am-ը կապ հաստատեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ՝ պարզելու, թե Սոթքի ոսկու հանքավայրի ճակատագրի մասին որևէ տեղեկություն ունի՞, թե՞ ոչ, ապա նաև՝ այդ հարցով դիմե՞լ են Կառավարությանը:
Այսօր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով և Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի նոր մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Մերոպյանին, նշելով, որ նա Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ է եղել և հրաժարական է ներկայացրել այդ հաստիքից՝ մարզպետ նշանակվելու առաջարկով պայմանավորված: Կոտայքի նոր մարզպետը շնորհակալություն հայտնեց հետպատերազմական դժվար օրերին այդ պաշտոնն իրեն վստահելու համար: